Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը


Համացանցում հայտնվել է System of a Down խմբի մենակատարի մասին «Truth to power» վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն կարելի է դիտել խմբի YouTube ալիքում:

Ֆիլմում պատմվում է Թանկյանի քաղաքական եւ քաղաքացիական գործունեության մասին։ Բացի այդ, ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է նա ստեղծագործում, երգեր գրում:

Ֆիլմի օրիգինալ սաունդթրեքը ձայնագրել է ինքը՝ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանն ավելի վաղ նկարահանել էր փաստագրական ֆիլմ 2018 թվականի իրադարձությունների մասին՝ «Ես միայնակ չեմ» ("I Am Not Alone"), որի գործադիր պրոդյուսերն ու երաժշտության հեղինակը Թանկյանն էր: Սահմանափակ վարձույթում ֆիլմի օնլայն պրեմիերան եւ թողարկումը նախատեսված են փետրվարի 19-ին: