Լրահոս

Աստղագուշակ հունվարի 23-ի համար




Խոյ. 
Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` մի ինչ-որ նախկինում արված գործի դիմաց: Բեղմնավոր կլինեն պետական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում:

Ցուլ. 
Օրը հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Առավել գործունյա Խոյերի համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորություն, նվաճել նրա համակրանքն ու հարգանքը: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի:

Երկվորյակ․ 
Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Իսկ եթե այդ ամենի հետ նաև համառություն դրսևորեք, ապա ձեզ միանգամայն հրապուրիչ առաջարկ կանեն: Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Խեցգետին. 
Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեր սկսելու հնարավորությունը: Եթե չեք ցանկանում անհարմար իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղից: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին:

Առյուծ. 
Օրը հարմար է հյուր ընդունելու համար. կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք գործնական կապեր ունեք: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Կույս. 
Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է:

Կշեռք. 
Օրը հարմար է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ և այն էլ` ռոմանտիկ երանգներով: Շրջապատի բացասական ռեակցիան կարող է ձեզ մոտ առաջացնել արդեն անցած ուղիներից հրաժարվելու, ձևավորված ավանդույթները մերժելու ցանկություն: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի ` անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները:

Կարիճ. 
Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետագա հետաքրքիր զարգացումներով: Ծնող-Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները դժվար թե կարողանանք խոչընդոտել ձեզ:

Աղեղնավոր. 
Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, եթե դուք դա ցանկանաք: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն:

Այծեղջյուր. 
Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես բարձրացնի ձեր կենսամակարդակը: Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասը կլինի: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը:

Ջրհոս. 
Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Կարելի է փոքր-ինչ լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք իրենց դրական լիցքերով էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները ձեզ հոգևոր նոր ուժ կտան:

Ձկներ. 
Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ շարունակություն ստացող ծանոթություն։ Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են գործնական օգնություն ցույց տալու: