Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 27-ի համար




Խոյ: 
Այսօր ձեր արարքները ոչ մի տրամաբանական բացատրության չունեն: Դուք առաջնորդվում եք սեփական նախազգացումներով, որոնք ձեզ անշեղորեն դեպի նպատակ են տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես մի նոր բան եք մտածում, որ ավելի քան ձեր նախորդ միտքը հեռու է թվում իրականությունից: Այսօր ձեր հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ ձեզնից գլուխ չեն հանում ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները:

Ցուլ: 
Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի հիմնավորապես փոխել կյանքը դեպի դրականը, լուրջ քայլեր անել առաջ: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և, անհրաժեշտության դեպքում, սատարում ձեզ:

Երկվորյակ: 
Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պատճառներով հաճախակի եք ընկնում տրտմության գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եքբաց թողնում ձեր տեսադաշտից, ինչն էլ կարող է վաղեմի ծրագրերի փլուզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Խեցգետին: 
Հակասական հոգեվիճակների օր է: Դուք մեկ ընկնում եք տրտմության գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ` լիցքերի ներհոսք եք զգում, կարծես` պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը չշտապելն է, հատկապես` որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել` առանց ընկնելու էմոցիաների գիրկը:

Առյուծ: 
Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ հարցերում: Մարդաշատ միջոցառումների այցելելու պարագայում, դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Կույս: 
Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, ոչ քաջածանոթ մարդկանց հետ` նույնքան բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Կշեռք: 
Օրը բավական բարդ է, սակայն` ոչ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, բայց դրանք հնարավոր է հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Կարիճ: 
Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Աղեղնավոր: 
Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Այծեղջյուր: 
Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն: Դուք ճիշտ եք վարվում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Ջրհոս: 
Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:

Ձկներ: 
Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն են պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի ենթարկել փոքրիկ գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծել միանգամից չի հաջողվի: