Լրահոս

Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը




Օրեր առաջ մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը: Ցավալի լուրը Օլգան հայտնել է Ինստագրամի իր էջում: Նա լուսանկար է տեղադրել հոր հետ, որին կից գրել է. «Պապ ջան, իմ բարի, քեզ շատ եմ կարոտելու»:

Իսկ լուսանկարի վրա գրված է. «Պահպանեք հայրերին: Հայրը միակ տղամարդն է, որը կսիրի ձեզ հենց այնպես ամբողջ կյանքում»:

Լուսանկարի մեկնաբանություններում երգչուհուն ցավակցել են գործընկերները՝ Լիլիթ Կարապետյանը, Ջուսը, Աննա Խաչատրյանը, Նիկ Եգիբյանը:



Հիշեցնենք, որ 2019-ին մահացել էր նաև Օլգայի մայրը: