Քրիստինե Պեպելյանը՝ որդու, Հայաստանից դուրս ապրելու լուրերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քրիստինե Պեպելյանը՝ որդու, Հայաստանից դուրս ապրելու լուրերի մասին




Քրիստինե Պեպելյանը հաճախ ճամփորդում է, սակայն բնակվում է Հայաստանում։ Երգչուհին այս մասին հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում՝ պատասխանելով հետեւորդների հարցերին։ Օգտատերերը սիրված երգչուհուն տարբեր հարցրեր են ուղղել, այդ թվում որդու՝ Արեգի մասին, COVID-19-ով վարակված լինելու մասին։

«Ինձ բավականին հաճախ եք տալիս այս հարցը՝ արդյոք ես երկիրը լքել եմ, երկրից դուրս եմ ապրում։ Ո՛չ։ Ես երկրից դուրս չեմ ապրում, ես Հայաստանի տարածքից դուրս չեմ բնակվում։ Իմ բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է, ինչի առիթով ես շատ ուրախ եմ։ Մենք հաճախ ճամփորդում ենք, բայց բնակվում ենք Հայաստանում»,- նշել է երգչուհին։


Որդու լույս աշխարհ գալուց հետո կյանքում փոփոխությունների մասին խոսելով՝ երիտասարդ մայրիկը նշել է՝ երեխայի հետ, իսկապես, շատ բան է փոխվում. «Արեգն իմ խիղճն է։ Ամեն երեխա իր ծնողի խիղճն է։ Երբ ունես երեխա, արդեն սկսում ես ուրիշ ձեւով ապրել կյանքդ, որովհետեւ սա նոր սկիզբ է, նոր ստարտ, եւ ուզում ես այնպես ապրել, որ քո սխալների համար քո երեխան պատասխան չտա»։

Հարցին՝ արդյոք հիվանդացել է COVID-19-ով, երգչուհին պատասխանել է, որ իր շրջապատում շատ մարդիկ հիվանդանցել են կորոնավիրուսով, մի մասը շատ ծանր է տարել հիվանդությունը, կային նաեւ մարդիկ, որոնք շատ թեթեւ են տարել։ «Ես թեստ չեմ հանձնել երբեք, բայց ինձ թվում է, որ ես հիվանդացել եմ դեռ մայիս ամսին, որովհետեւ ես բոլոր սիմպտոմներն ունեցել եմ»,- նշել է Քրիստինե Պեպելյանը։