Միշա Գրիգորյանը, Սեմյոն Պեգովը եւ Տիմոֆեյ Երմակովը սաունդթրեք են ձայնագրել Արցախի մասին վավերագրական ֆիլմերի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միշա Գրիգորյանը, Սեմյոն Պեգովը եւ Տիմոֆեյ Երմակովը սաունդթրեք են ձայնագրել Արցախի մասին վավերագրական ֆիլմերի համար


«Մանկական ձայնը» հեռուստանախագծի վեցրերդ եթերաշրջանի հաղթող, Ստեփանակերիտց երիտասարդ կատարող Միխայիլ Գրիգորյանը (երգիչն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ), Արցախին նվիրված նոր երգ է ձայնագրել։ Երգի ձայնագրմանը մասնակցել են ռազմական թղթակիցներ Տիմոֆեյ Երմակովը եւ «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

«Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով պաշպանել է, պաշտպանում է հայրենի հողը։ Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով կյանքն ու առողջությունն է տվել հայրենիքի համար։ Ուժ եւ համբերություն հայաստանցիներին ու արցախցիներին»,- տեսահոլովակի նկարագրությունում նշել է Միշան։

Արտիստը նաեւ հայտնել է, որ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով ֆիլմեր կթողարկեն Արցախի մասին, եւ նոր երգը սաունդթրեք է դարձել դրանց համար։ «Հույս ունեմ՝ մեր համատեղ աշխատանքը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Մի ամաչեք ձեր հույզերից ու արցունքներից»,- գրել է Գրիգորյանը։