Լրահոս

«Հոկտեմբերի 4-ից լուր չունենք քեզնից. մենք դեռ սպասում ենք, հույս ունենք, որ գալու ես». Արմեն Հովհաննիսյանի գրառումն ընկերոջ՝ Գագիկի մասին




Երգիչ Արմեն Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում Բանակի օրվա առթիվ գրառում է արել ընկերոջ՝ Գագիկ Խաչատրյանի մասին:

«Հոկտեմբերի 4-ից լուր չունենք քեզնից:

Երբ դու տարիներ առաջ գրառում արեցիր` «Քեզ նման ընկեր ունենալը հաղթանակ է…»…

Գագոս, իմ հերոս զինվոր եղբայր, դու ես իմ հաղթանակը։ Ամենակարևոր, դժվար փուլերում դու կողքիս ես եղել, հավատացել ես ինձ։ Իմ այդ ժամանակ թվացող անիրական երազանքները քեզ համար պարզ իրականություն էին, որ անելու եմ և հասնելու եմ ։Դու մի վարկյան անգամ չես կասկածել ,որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա տես, որ դու ես իմ հաղթանակը:

Գագոս, իմ հերոս եղբայր, մենք դեռ սպասում ենք, հույս ունենք, որ գալու ես, սպասելու ենք քեզ:

Շնորհավոր Հունվարի 28, շնորհավոր հայ զինվոր»,-գրել է նա: