Աստղագուշակ` հունվարի 31-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` հունվարի 31-ի համար




Խոյ: 
Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Ցուլ: 
Ձգտեք ժամանակը զուր չվատնել` այսօր ձեզ պետք է գործել և գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը. այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված ծրագրերի վրա, կամ խստորեն հետևել բոլոր ավանդույթներին:

Երկվորյակ: 
Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանքա բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Խեցգետին: 
Հանգիստ, բեղմնավոր օր է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում մասնագիտական խնդիրների հաղթահարումը, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:

Առյուծ: 
Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, խոստումնալից հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել:

Կույս: 
Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:

Կշեռք: 
Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերը իրար մոտ բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում և հաճույքով են դիմում ձեզ անգամ ամնամանր հարցերով:

Կարիճ: 
Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ կվերադառնաք նույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների:

Աղեղնավոր: 
Օրն անցնում է հաճելի և անշտապ: Աշխատեք լիցքաթափվել: Այսօր կարիք չկա անհանգստանալու, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել կամ որևէ հանդիպումից ուշանալ: Աշխատեք գնահատել աստղերի բարեհաճությունն ու ճիշտ գնահատել այն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Այծեղջյուր: 
Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, ուր ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր են ձեռնտու գործարքներ, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորել:

Ջրհոս: 
Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձկներ: 
Այսօր ձեզ հատկապես համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու համարձակ ծրագրերով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի մասնագիտական գործերի, որոնք արագ վճիռներ են պահանջում: Փորձեք ավարտին հասցնել նախորդ երեկոյից կիսատ թողած գործերը: