Կանխեք մազաթափությունը՝ ընդամենը մեկ բնական բաղադրիչի օգնությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կանխեք մազաթափությունը՝ ընդամենը մեկ բնական բաղադրիչի օգնությամբ




Մազաթափությունը նորմալ գործընթաց է մարդու մարմնի համար, որը տեղի է ունենում գրեթե ամեն օր:

Մարդն օրական կարող է մինչև հարյուր մազ կորցնել, սակայն եթե այդ թիվը շատ ավելի մեծ է, դա խոսում է անառողջ ապրելակերպի, հորմոնալ խանգարման և վատ սննդակարգի մասին, որը բժշկական տերմինաբանության մեջ կոչվում է ճաղատացում կամ ալոպեցիա (մազաթափություն):

Կա բնական միջոց, որը կօգնի առանց քիմիական նյութերի վերականգնել մազերի ամրությունն ու նպաստել մազաթափության վերացմանը:

Այդ միջոցի հիմնական տարրը սոխն է, որը հարուստ է ծծումբով և ամենօրյա օգտագործման պարագայում նպաստում է կոլագեն նյութերի արտադրմանը, որոնք պաշտպանում են մազերը վնասվելուց և նպաստում են արագ աճին:

Սոխը սնուցում է գլխամաշկը և մազերի արմատները և բարելավում արյան շրջանառությունը:

Այն օգտագործելու համար անհրաժեշտ է քամել սոխի հյութը, որքան հնարավոր է քսել գլխամաշկին:

15 րոպե պահելուց հետո կարելի է լվանալ սովորական եղանակով: