Մոդել Նաիրա Վարդանյանը՝ ամուսնության վերաբերյալ խոսակցությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդել Նաիրա Վարդանյանը՝ ամուսնության վերաբերյալ խոսակցությունների մասին




Մոդել Նաիրա Վարդանյանը, որը հեռուստադիտողների լայն զանգվածին հայտնի է «Փափուկ խաղալիք» սիթքոմից, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում վերջին օրերին հաճախ է կիսվում հարսանեկան տեսանյութերով, ինչը, բնականաբար, նրա հետեւորդների մոտ տարատեսակ քննարկումների ալիք է բարձրացրել՝ արդյոք մոդելն ամուսնացե՞լ է, թե՞ իր հերթական դերն է կատարում: 

«Չէի սպասում, բայց այդ հարցը հետաքրքրեց շատերին: Շտապեմ պատասխանել, որ ոչ, չեմ ամուսնացել. ինչպես ասում են՝ իմ սիրտը դեռ ազատ է, պարզապես, ժամանակ առ ժամանակ առաջանում են մտքեր, սցենարներ, որոնց փորձում եմ հոլովակի տեսքով ազատություն տալ եւ ստեղծագործել»,-նշեց մոդելը՝ հավելելով, որ այդպիսի հարցադրումներով անձնական նամակներ է անգամ ստանում, որոնցում հետաքրքրվում են՝ «իսկ ո՞ւր է փեսացուն»:

«Ի զարմանս ինձ` նամակները շատ էին՝ շնորհավորանքներ եւ այլն… Կամ հանրությունն ուզում էր ինձ հարսիկի կերպարում տեսնել, կամ զուտ հայկական հետաքրքրասիրություն էր». NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է մոդելը:

Այնուամենայնիվ, Նաիրան կարծում է՝ իր կյանքի կարեւորագույն օրերից մեկը սարերի ետեւում չէ.

«Ինձ համար առաջնային տեղ ունի ընտանիք ասվածը, եւ այդ քայլին պետք է գնալ արդեն հասուն ու գիտակից վիճակում: Այդ միակին հանդիպելու դեպքում, կարծում եմ, մեծ հաճույքով կկիսվեմ հանրության հետ»:



Լուսանկարները՝ Էդգար Մելքոնյանի