Հայտնի մարդիկ, որոնց կյանքը վտանգի տակ է եղել անհաջող պլաստիկայից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի մարդիկ, որոնց կյանքը վտանգի տակ է եղել անհաջող պլաստիկայից հետո




Իդեալական արտաքին ունենալու համար հայտնիները ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Եվ նրանց մի մասը ռիսկի է ենթարկել ոչ միայն առողջությունն, այլև կյանքը, գրում է Graziamagazine-ը։

Ջեսիկա Սիմփսոն


Աստղն իր հուշագրություններում խոստովանել է, որ անհաջող աբդոմիոպլաստիկայի հետևանքով կարող էր զրկվել կյանքից։ Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո երգչուհին ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել որովայնի հատվածում ավելորդ մաշկից և որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Անկախ բժիշկների զգուշացումներից, որ վիրահատությունը կարող է վտանգավոր լինել, նա, ամեն դեպքում, դրան դիմելու որոշում է կայացրել, ընդ որում, երկու անգամ. առաջինի արդյունքը նրան չի բավականացրել։ Երկրորդ վիրահատական միջամտությունից հետո Սիմփսոնի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նա հայտնվել է հիվանդանոցում, ուր բժիշկները գրեթե երկու շաբաթ պայքարել են նրա կյանքի համար։ Բարեբախատար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել։

Ալլա Պուգաչովա

71-ամյա Ալլա Պուգաչովայի ընկերուհին՝ Միլա Անդրեևան, մի անգամ լրագրողներին պատմել է, որ ժամանակը կանգնեցնելու և կնճիռներից ազատվելու երգչուհու ցանկությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Վարակի պատճառով, որի պատճառ են դարձել պլաստիկ վիրահատություն իրականացնող շվեյցարացի բժիշկները, պրիմադոննան բարձր ջերմություն է ունեցել ու լրջորեն նիհարել։ Իրավիճակը փրկել են մոսկովյան կլինիկաներից մեկի մասնագետները, որոնք շտկել են գործընկերների սխալը։ Նրանց շնորհիվ հայտնի երգչուհին ողջ է մնացել։

Քարդի Բի

Կարիերայի սկզբում Քարբի Բին աշխատում էր ստրիպտիզ ակումբում, ուր գործընկերները նրան խորհուրդ են տվել ներարկումներ անել՝ կամզվածքն առավել գրավիչ դարձնելու համար։ Ֆինանսական բարդ վիճակի պատճառով հիփ-հոփ կատարողը դիմել է չստուգված մասնագետի, որն առանց լիցենզիայի աշխատում էր տանն ու չուներ անհրաժեշտ որակավորում, փոխարենն իր ծառայությունների համար այդքան էլ շատ գումար չէր վերցնում։ Պրոցեդուրան շատ ցավոտ է եղել. Քարդի Բին երկու շաբաթ տանը փորձել է վերականգնվել ու անկողնուց վեր չի կացել։ Կրկնակի զննման համար վերադառնալով մասնագետի մոտ՝ նա իմացել է, որ վերջինիս կալանավորել են, երբ հիվանդներից մեկը մահացել է նրա աշխատանքի ընթացքում։

Լերա Կուդրյավցևա

«Գաղտնիք, որը միլիոն արժե» հաղորդման վարող Լերա Կուդրյավցևան սիլիկոնե իմպլանտների օգնությանը դիմել էր տարիներ առաջ։ Թեև բժիշկները հեռուստահաղորդավարուհուն էնդպոպրոթեզների համար ցմահ երաշխիք են տվել, հերթական զննման ընթացքում պարզվել է, որ իմպլանտներից մեկն արդեն մի քանի տարի է՝ պատռվել է և ներհոսում է։ Հաղորդավարուհուն անմիջապես ուղարկել են շտապ վիրահատության, որի ընթացքում սիլիկոնները հեռացվել են։ Ի դեպ, վիրահատական միջամտությունը շարունակվել է ավելի քան երեք ժամ։