Ամոթ ա Գրիգ․ մեր հերոսների արյունը դեռ չսառած բեմ ես բարձրանում ու հումորներ անո՞ւմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամոթ ա Գրիգ․ մեր հերոսների արյունը դեռ չսառած բեմ ես բարձրանում ու հումորներ անո՞ւմ


Մեկ-մեկ ինսթագրամի էջով շրջելիս տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ոչինչ չի կատարվել․մենք չենք ունեցել հազարավոր զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մենք չենք ապրել ամենադաժան պահերն ու չենք տառապել։ Ամեն մարդ իր աշխատանքին է անցել։ Իհարկե հասկանում եմ, որ պետք է աշխատենք, որ ապրենք, բայց․․․

Չեմ հասկանում, ոնց կարող են հումորային ներկայացումներ կազմակերպել՝անգնել բեմի վրա ու փորձել մարդկանց ծիծաղեցնել։ Ո՞նց, ինչ խղճով ու ի՞նչ սրտով եք հումորներ անում բեմից։ Ո՞ւմ եք ուզում ուրախացնել ու սփոփել։ Արցախցիների՞ն , էն մարդկանց,որ կորցրել են ամեն ինչ, թե՞ զոհվածների ընտանիքներին։ Ամոթ ա Գրիգ, մի քիչ խիղճ ունեցի ու հանուն երկու կոպեկի մի դարձի բեմի ծաղրածու։ Ոչ ոք չի հարգելու այն, որ մեր հերոս տղերքի արյունը դեռ չսառած վերսկսում ես քո հումորային ներկայացումները։ Էդ տղերքը զոհվեցին, որ մենք ապրենք, բայց հարգենք նրանց հիշատակն ու չմոռանանք՝մեկ-մեկ վերև նայենք։


Նյութի աղբյուրը այստեղ։