Տիմատին ցույց է տվել սերֆինգի ընթացքում ստացած վնասվածքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատին ցույց է տվել սերֆինգի ընթացքում ստացած վնասվածքները




Ռեփեր Տիմատին, որն այժմ հանգստանում է Մալդիվներում, վնասվածք է ստացել՝ իր ամենասիրելի սպորտաձեւերից մեկով՝ սերֆինգով զբաղվելիս։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։

Երաժիշտը լուսանկար է հրապարակել, որում երեւում են վնասվածքները։ Սակայն Տիմատին չի գանգատվել եւ տեղի ունեցածը մեկնաբանել է հեգնական ձեւով։ «Ժայռերը մշտապես համբուրում են՝ հիշողություն թողնելով»,- լուսանկարը մակագրել է նա։

Հայտնի է, որ վերջին մի ամիսների ընթացքում երաժիշտը հասցրել է լինել ոչ միայն Մալդիվյան կղզիներում, այլեւ Դուբայում։ Հունվարի վերջին նա հանգստի է մեկնել նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի ու իրենց որդու՝ Ռատմիրի հետ։

Երկրպագուները նրանց համատեղ հանգիստը վերամիավորում են համարել, սակայն Անաստասիան հերքել է Տիմատիի հետ հարաբերությունները վերսկսելու տեղեկությունները։ Նա պարզաբանել է, որ շատ ժամանակ է անցկացրել նախկին զուգընկերոջ հետ, որպեսզի երեխան ծնողներին երջանիկ տեսնի։


Աղբյուրը՝ 5-TV
Լուսանկարը՝ Instagram