«Հիմա մենք լավ ընկերական հարաբերություններ ունենք». Գևորգ Մկրտչյանը իր և Իրինայի հարաբերությունների, նոր տեսահոլովակի և սպասելիք նորությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հիմա մենք լավ ընկերական հարաբերություններ ունենք». Գևորգ Մկրտչյանը իր և Իրինայի հարաբերությունների, նոր տեսահոլովակի և սպասելիք նորությունների մասին



Երգիչ Գևորգ Մկրտչյանը EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում խոսել է իր և դերասանուհի Իրինա Այվազյանի հարաբերությունների, «Սիրում եմ քեզ հետ լռել» երգի տեսահոլովակի, սպասելիք նորությունների մասին և ափոփել 2020 թվականը: 

Գևորգ «Սիրում եմ քեզ հետ լռել» երգի տեսահոլովակը 2021-ի առաջին աշխատանքն է, խոսենք երգի և տեսահոլովակի մասին:

«Սիրում եմ քեզ հետ լռել» այո այս տարվա առաջին աշխատանքն է: Հինգ ամիս դադարից հետո և այս դադարը ամենաերկարն է եղել:
Երաժշտության և խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է: Երգը մեկ տարոց ավել է ինչ կար: Տեսահոլովակը նկարահանել է Դավիթ Ավագյանը, գրեթե բոլոր տեսահոլովակներիս սցենարները ես եմ գրում և չեմ սիրում, երբ խառնվում են սցենարին և այս տեսահոլովակի հեղինակը նույնպես ես եմ: Տեսահոլովակը 24 ժամվա մասին է, թե ինչպես կարելի է այդ ժամանակահատվածոմ գրավել աղջկա սիրտը: Տեսահոլովակի հերոսուհին դերասանուհի Անուշկա Մարգարյանն է, որի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում եմ:



Ինչ նորությունների սպասենք 2021-ին:

2021-ի պլաններից միայն Ձեզ կարող եմ ասել, որ մարտի 8-ին սպասվում է հաջորդ երգի պրեմիերան: Մինչև սեպտեմբեր ամիսը որոշել եմ միայն երգի տեսահոլովակներ ներկայացնել: Որևէ հեռուստապրոեկտում չեմ տեսնում ինձ, քանի որ գտնվում եմ Մոսկվայում:



Գևորգ հեուստադիտողին դուք հայտնի եք նաև որպես դերասան: Կան արդյոք առաջարկներ ֆիլմում կամ սերիալում հանդես գալու:

Այս շրջանում ունեցել եմ 4 առաջարկ, որից 2-ը մերժել եմ՝ ֆինանսապես փողհամաձայնության չգալու պատճառով, մեկը պարզապես չի ստացվել, իսկ մյուսի նկարահանումները հետաձգվել են, քանի որ նախապատրաստական փուլում էինք, երբ սկսվեց պատերազմը:

Եթե ամփոփենք 2020-ը, ինչպիսին էր այն Ձեզ համար թե ստեղծագործական և թե անձնական կայնքում:

Չնայած համաձայնագրին կարողացել եմ 2020-ին կարողացել եմ ներկայացնել մի քանի հիթային երգեր: 2020-ի հետ կապված շատ հիշողություններ ունեմ, այն հիշվող տարի էր ինձ համար և նաև ծանր տարի էր, քանի որ ունեցանք մեծ կորուստներ:

Վերջին շրջանում համացանցում ակտիվ քննարկվում է Ձեր և դերասանուհի Իրինա Այվազյանի բաժանումը, կխնդրեմ խոսեք նաև Ձեր հարաբերությունների մասին: Կխնդրեմ մեզ հետ զրույցում նշել պատճառը:

Իմ ու Իրինայի հարաբերությունների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ, բոլոր սոցէջերումս միայն այդ թեմայի հետ կապված նամակներ և մեկնաբանություններ են: Հիմա մենք լավ ընկերական հարաբերություններ ունենք, իսկ թե հետագայում ինչ կլինի և չեմ կարող ասել:


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Գևորգ Մկրտչյանի անձնական արխիվից