Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 8-ից 14-ը




ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիին բավական դժվար կլինի համոզել ձեզ այս կամ այն արարքի անհրաժեշտությունը, որը նրան խելամիտ է թվում, իսկ ձեզ՝ միանգամայն անմիտ: Չնայած, համոզելու նրա տաղանդը կարող է հրաշքներ գործել, որում էլ այսօր կհամոզվեք:

ՑԼԵՐ

Սիրելիին ուշադրություն հատկացնելու ժամանակ չեք ունենա, ինչը նրան կստիպի իրեն անպետք եւ չսիրված զգալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկխոսությունը ձեր հարաբերությունների մասին չէ, քանի որ ձեզանից մեկը միշտ մենախոսությամբ է զբաղվում, իսկ մյուսն ուշադիր լսում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը ձոզ հուշում են խնջույք կազմակերպել՝ հրավիրելով ձեր ընկերներին, կամ գնալ քաղաքից դուրս եւ պիկնիկ անել բնության գրկում: Մի խոսքով՝ շրջապատեք ձեզ հաճելի մարդկանցով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք պետք է առաջնորդի դերում լինեք եւ ազատեք ձեր ուղին, որպեսզի սիրելիի հետ միասին անցնեք բոլոր դժվարությունների միջով:

ԿՈՒՅՍԵՐ

Հաջող շաբաթ է երեխաների համար գնումներ կատարելու համար: Այնպես որ, եթե երեխաներն ինչ-որ բան խնդրեն ձեզանից գնել, մի մերժեք նրանց:

ԿՇԵՌՔՆԵՐ


Սիրելին անսպասելիորեն ի չիք կդարձնի ձեր բոլոր ծրագրերը, սակայն ձեզ դուր կգան նրա մտահղացումները:

ԿԱՐԻճՆԵՐ

Դուք կհանդիպեք ձեր հակառակորդին, ով հականում է դառնալ ձեր սիրելիի սրտի թեկնածուն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Արժե ուշադիր լսել այն, ինչ սիրելին ձեզ ասում է, անգամ եթե նա շատ է խոսում եւ արագ: Նրա մտքերից հաստատ մի բան կորսաք, որը կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այրժե, որպեսզի սիրելիի եւ ձեր կամ նրա ընկերոջ հետ, այսինքն՝ երեքով, զբոսանքի գնաք: Աստղերը ձեզ ուրախ ժամանց են խոստանում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այդքան էլ հարմար ժամանակ չէ պատասխանատու որոշումներ կայացնելու համար, սակայն միանգամայն հաջող է՝ դրանց մասին մտածելու համար: Կարող եք անգամ սիրելիին ներգրավել դրանում:

ՁԿՆԵՐ

Սիրելին կարող է ձեզ անգիտակցաբար հիասթափեցնել: Լավ կլիներ, որ դուք միանգամից նրան հայտնեիք ձեր դժգոհության պատճառը, որպեսզի նա արագ կարողանա հետեւություններ անել եւ ուղղվել: