Էրիկը գալիս է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էրիկը գալիս է




168.am-ը հայտնում է, որ Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու.

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:

Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:


Միշտ զինվորի կողքին ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Էրիկին տեսանյութից հասարակությունը ճանաչեց և իր վերադարձին բոլորն սպասում էին՝ Էրիկը գալիս է:

Խնդրում ենք այլ տեղեկություններ չհարցնել՝ չենք տիրապետում: