«Զգույշ քայլեք եղբորս արյամբ ծածկված հողում՝ ես իմ վրեժը կլուծեմ մի օր»․ Նանե Արզումանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Զգույշ քայլեք եղբորս արյամբ ծածկված հողում՝ ես իմ վրեժը կլուծեմ մի օր»․ Նանե Արզումանյան




Լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարությունյան պարապ եք մնացել այնքան, որ մաքրում եք ձեր էջում թողածս մեկնաբանությունները։Իմ էջում կգրեմ նույնը՝ ողջամիտ լինելը ձեզանից սարսափելի հեռու է։

Սթափվե՛ք, պարոն նախագահ, զգույշ քայլեք եղբորս արյամբ ծածկված հողում։ Երդվում եմ՝ չեք մարսելու։ Արժեզրկեք մինչև վերջ այն, ինչ մնացել է, քամեք մեր համբերության վերջին կաթիլները։

Կանչեք նկուղներում պատսպարված մարդկանց ու աջ ու ձախ ֆետիշացրեք՝ կոչումներ շնորհելով։

Կրկնում եմ՝ զգույշ քայլեք Եղբորս արյամբ ծածկված հողում՝ ես իմ վրեժը կլուծեմ մի օր…»։