Աստղագուշակ` փետրվարի 10-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` փետրվարի 10-ի համար




Խոյ․
Այսօր հնարավոր է ստանաք հետաքրքիր գործնական առաջարկներ այնպիսի մեկից, ումից ամենաքիչն է հավանական նման առաջարկ ստանալը: Մի շտապեք ուրախանալ: Նախ ամեն բան լավ ծանրութեթեւ արեք եւ միայն որոշում կայացրեք: Որոշման կայացումը հետաձգելով, դուք կկարողանաք ավելի շատ շահել:

Ցուլ․
Ձեր շրջապատում եղած որոշ մարդկանց հետ հարաբերությունները վերանայեք: Սակայն դատավճռի հարցում մի շտապեք: Կարող եք այժմ բոլոր նրբությունները հաշվի չառնել եւ սխալ դատավճիռ արձակել: Նոր ծանոթություններից խուսափեք: Հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից տարատեսակ գայթակղությունների ենթարկվելը շատ հավանական է:

Երկորյակ. 
Օրը բարենպաստ է գործարար միջավայրն ընդլայնելու համար: Կարող եք ձեզ փորձել նոր դերում եւ հաջողությամբ կհաղթահարեք ձեր դիմաց դրված խնդիրները: Եթե ուզում եք ձեր նպատակներին հասնել, ապա ցուցաբերեք ջանասիրություն:

Խեցգետին. 
Մասնագիտական ոլորտում այս փուլում հնարավոր է շատ երկիմաստ իրադրություն առաջանա եւ դժվարության կկողմնորոշվեք ճիշտ քայլեր կատարելու հարցում: Գործերում ձեզ աջակցության կգան ընկերները: Օգնությունը այսօր ձեզ խիստ անհրաժեշտ է, քանի որ միայնակ շատ բարդ կլինի այսօր առաջ եկած խնդիրները հաղթահարելը:

Առյուծ. 
Հիմա հարմար ժամանակ չէ հապճեպ որոշումներ կայացնելու: Պատրաստ եղեք այն բանին, որ ակամա կհայտնվեք ինչ որ մեկի ազդեցության ոլորտում: Այսօր ճիշտ կանեք ժամանակ գտնեք նաեւ հանգստանալու համար: Ակտիվ գործելու ձեր ժամանակը դեռ չի եկել:

Կույս. 
Ուշադիր եղեք, քանի որ այսօր գործնական նոր հնարավորություններ կարող են ընձեռվել ձեր համար: Աստղերը բարեհաճ են այսօր ձեր հանդեպ եւ կարող եք զգալի օգուտներ քաղել, եթե խելամիտ գործեք: Երեկոյան կարող եք պարզապես զբոսնել մաքուր օդին:

Կշեռք. 
Գործնականում ամեն բան, որ կձեռնարկեք այսօր, կստացվի եւ կհասնեք բավական լավ արդյունքների: Միակ խնդիրը կլինի այն,որ չեք կարողանա հստակ պատկերացնել առաջնահերթությունները, թե որ գործերով զբաղվեք սկզբում: Նույնիսկ այս պայմաններում, օրը կլինի հաջող եւ արդյունավետ: Վատ չեն դասավորվի գործերը նաեւ սիրային ճակատում:

Կարիճ. 
Այսօր փորձեք հնարավորինս զերծ մնալ ծանրաբեռնվածությունից: Ինքներդ ձեզ էլ մի ծանրաբեռնեք տարբեր տնային գործերով: Խուսափեք ամեն տեսակ բախումներից եւ վեճերից: Փորձեք ավելի շատ հանգստանալ հատկապես առօրեական գործերից:

Աղեղնավոր. 
Նոր գործեր սկսելու, բանակցությունների եւ գործնական հանդիպումների համար այսօր բարենպաստ ժամանակ է: Աշխատեցեք այն օգտագործել առավելագույն կերպով: Այսօր դուք կարող եք սարեր շուռ տալ: Օրը կարող է լինել բազմախոստում հատկապես սիրային հարաբերություններում:

Այծեղջյուր. 
Հիմա քրտնաջան աշխատելու ամենահարմար ժամանակն է: Եթե անհրաժեշտություն առաջ գա, կարող եք հարազատ մարդկանցից նաեւ օգնականներ ընտրել եւ կիսել օրվա գործերը նրա հետ: Օրվա վերջում ցանկալի է, որ այցելեք թատրոն կամ կինո:

Ջրհոս. 
Այսօր հնարավոր է անձնական եւ գործնական շահերի բախում տեղի ունենա: Արդյունքում կարող է հայտնվեք սկանդալի կիզակետում: Ցանկալի է, որ պահպանեք զգուշություն տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

Ձկներ. 
Օրը կանցնի հանգիստ ընթացքով: Հարմար օր է գնումներ կատարելու համար: Եթե ինչ որ կարեւոր գույք գնելու ցանկություն ունեք, այսօր կարող եք հաստատ այն իրագործել: Գնումները կօգնեն նաեւ լավ տրամադրության պահպանմանը: