Աստղագուշակ` փետրվարի 11-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` փետրվարի 11-ի համար




Խոյ. 
Այսօր Ձեզ համար դժվար կլինի համոզել մարդկանց Ձեր ճշմարտացիության մեջ: Նույնիսկ չարժե փորձել նրանց համոզել, պարզապես վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում. այն, որ դուք ճիշտ էիք, կընդունեն հետո:

Ցուլ. 
Այսօր Դուք այնքան էներգիայով լի եք գործելու, որ զարմացնելու եք Ձեզ ճանաչող մարդկանց: Նրանց հիացմունքն իր հերթին Ձեր ակտվիությունն ավելի կխրախուսի: Ուշադիր հետևեք առողջությանը:

Երկվորյակներ. 
Ցանկացած փորձ ռիսկ ունի իր մեջ, բայց մինչև չփորձես, չես իմանա: Հակահրդեհային անվտանգության միջոցներ ձեռնարկեք, և կարող եք գործել. Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Խեցգետին. 
Այսօր ինչ – որ նպատակի հասնելու համար ծախսված ջանքերը կարող են հսկայական չափերի հասնել, սակայն դրանից ոչ մի օգուտ չի լինելու: Միգուցե ավելի լավ կլինի, եթե այդ գործն իրականցնելու համար ոչ մի քայլ էլ չանեք:

Առյուծ. 
Այսօր բոլորը Ձեզ են դիմելու այս կամ այն հարցի վերաբերյալ խորհուրդ հարցնելու համար. որոշ դեպքերում անհասկանալի կմնա, թե ինչու են հենց Ձեզ դիմում որոշակի հարցերով:

Կույս. 
Այս օրը հնարավոր է սկսեք Ձեր ուժերի հանդեպ անինքնավստահության զգացումով: Զուր եք տանջվում, նույնիսկ եթե Դուք չգիտեք, թե ինչ անել հիմա, Ձեզ մոտ շատ հաջող կստացվեն գեղեցիկ իմպրովիզները:

Կշեռք. 
Այսօր, ինչ -որ բան ասելուց առաջ, եթե դա կարող է որոշակի հետևանքներ ունենալ հետագայում, մի պահ կանգնեք և մտածեք: Այլապես կարող եք թույլ տալ շատ ծանր սխալ:

Կարիճ. 
Լուսնի ազդեցության հետևանքով վերջերս դադար չունեիք, իսկ հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել:Այսօր ոչինչ տեղի չի ունենա, իսկ եթե ունենա` Ձեր ակտիվ մասնակցության կարիքը չի լինի:

Աղեղնավոր. 
Այսօր ռոմանտիկ փոխհարաբերությունները կարող են հասնել գագաթնակետին: Այսօրվա Ձեր պահվածքից շատ բան է կախված: Եղեք զգույշ, բայց ոչ վախեցած:

Այծեղջյուր. 
Այսօր Ձեր զենքը լինելու է ազնվությունը: Նման մարտավարությունը կօգնի չեզոքացնել ամենաուժեղ հակառակորդին, քանի որ հակադարձելու ուղի նրան չեք թողնելու: Չնայած, դա ոչ բոլոր մարդկանց վրա է ազդում:

Ջրհոս. 
Այսօր ստիպված եք լինելու լուծել մի խնդիր, որը վաղուց մոռացված էիք համարում, և արդյունքում որպես գոյություն չունեցող: Հնարավոր է ` ստիպված լինեք ոչ այնքան հաճելի աշխատանք կատարել, բայց Դուք այլընտրանք չունեք, և լավ կլինի, որպեսզի դա չհետաձգեք:

Ձկներ. 
Մի փորձեք այսօր գործել լսելով գիտակցությանը, այլ ենթարկվեք Ձեր գիտակցության մեջ խորը քնած հնագույն ինստինկտներին: Միայն թե մի մոռացեք, որ ճանապարհային երթևեկության կանոններին նրանք ծանոթ չեն: