«Աշխատելու եմ ուժերիս ներածին չափով իմ երկիրը ներկայացնել աշխարհին». Սիրուշո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աշխատելու եմ ուժերիս ներածին չափով իմ երկիրը ներկայացնել աշխարհին». Սիրուշո




Երգչուհի Սիրուշոն եւ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը հանդես կգան զուգերգով։ Այս մասին Սիրուշոն հայտնել է իր Instagram-ում։ Երգչուհու երկրպագուներն ու հետեւորդները հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են, որ անհամբերությամբ սպասում են զուգերգի թողարկմանը եւ վստահություն են հայտնել, որ հիանալի ստեղծագործություն է սպասվում։

Սիրուշոն «Եվրատեսիլին» մասնակցել է 2008 թ-ին. երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Քելե-քելե» երգով` զբաղեցնելով մրցույթի 4-րդ հորիզոնականը, ինչը մինչ օր «Եվրատեսիլում» Հայաստանի գրանցած լավագույն հորիզոնականն է:

Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացրել է Նորվեգիան: Ծագումով բելառուսցի երգչին հաղթանակ է բերել Fairytale երգը: Ռիբակը մասնակցել է նաեւ 2018 թ-ի «Եվրատեսիլին», սակայն երգչին հաղթանակն այդ տարի չի ժպտացել. նրա That’s How You Write a Song երգը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: