Տաթև Սարգսյանը Դիանա Տոռեսից 3 մլն դրամ է պահանջում. դերասանուհիների վեճը նոր փուլ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տաթև Սարգսյանը Դիանա Տոռեսից 3 մլն դրամ է պահանջում. դերասանուհիների վեճը նոր փուլ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Դերասանուհիներ Դիանա Տոռեսի ու Տաթեւ Սարգսյանի դատական վեճը թեւակոխել է նոր փուլ: Դեռեւս նախորդ տարի Տաթեւ Սարգսյանը դատի էր տվել Դիանա Տոռեսին իրեն զրպարտելու համար եւ պահանջում էր Դիանայից հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։

Ի դեպ, դերասանուհի Դիանա Տոռեսն անձամբ դատական նիստերին ներկա չի գտնվում, դատական ընթացքին հետեւում է միայն վերջինիս փաստաբանը, ով ընդունել է Դիանային առաջադրված մեղադրանքը, եւ փորձել է պայքարել միայն փոխատուցման գումարը նվազեցնելու համար:

Դատական ընթացքի եւ մեղադրանքը ընդունելու մասին ArmLur.am-ը փորձեց զրուցել դերասանուհի Դիանա Տոռեսի հետ, ով մեզ հետ զրույցում ընդգծեց. «Ես վստահել եմ ամեն ինչ իմ իրավապաշտպանին, ես անձամ չեմ գնացել դատին, ընդամենը վստահել եմ նրան ու ոչ մի բանի մեջ չեմ խառնվում: Ամեն ինչի մասին մանրամասնորեն կխոսեմ, երբ ավարտվի դատական գործընթացը»:

Մեր այն հարցին՝ արդյոք ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ դերասանուհին նշեց, որ այս պահին մեկնաբանություն տալու ցանկություն չունի:

Հիշեցնենք, որ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Սակայն այս նամակը հայտնվելով Դիանայի ձեռքի տակ՝ զայրացրել է նրան, եւ վերջինս մի քանի հետաքրքիր եւ սկանդալային «բացահայտում» էր արել Տաթեւ Սարգսյանի մասին: Մասնավորապես դերասանուհին, անդրադառնալով նրա բարոյականությանը, նշել էր, թե Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: