«Գիտակցաբար, հասկանալով, որ դու առաջ շարժվելու տեղ չունես ջնջել մի ամբողջ սերունդ՝ դա աններելի է». Լուսինե Պողոսյանի անկեղծ հարցազրույցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գիտակցաբար, հասկանալով, որ դու առաջ շարժվելու տեղ չունես ջնջել մի ամբողջ սերունդ՝ դա աններելի է». Լուսինե Պողոսյանի անկեղծ հարցազրույցը




Blognews.am-ի զրուցակիցն այս անգամ երգչուհի Լուսինե Պողոսյանն է, ով պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ներկա է եղել Արցախում, որպես կամավոր: Լուսինեն կիսվեց մեզ հետ իր ապրումներով, թե ինչպե՞ս է հաղթահարել վախը, դժվարությունները և փոխել տեսակետները կյանքի հանդեպ:

Իմ մեջ ինչ որ գերբնական ուժ կար, որ տանում էր ինձ Արցախ: Գիտակցելով,որ կարող եմ անգամ չվերադառնալ: Մեկնել եմ սեպտեմբերի 30-ին, ինձ արդեն հարազատ դարձած Անյուտա Հակոբյանի հետ:Առաջին օրը հյուրանոցում ենք աշխատել, երեք հյուրանոցային հարկ ենք մաքրել:

Աշխատել եմ նաև «Ֆուդ-մուդ» կոչվող սննդի կետում մինչև հոկտեմբերի 5-ը: Այդտեղ ձևավորվեց մեր կամավորական փոքրիկ ընտանիքը ի դեմս Ժոռայի, Գեորգիի, Արամի և Արայիկի, որոնց իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:

Հոկտեմբերի 8-ից մեր կամավորական ընտանիքը տեղափոխվեց աշխատելու զինվորական հոսպիտալի ճաշարանում,զուգահեռ նաև առաջին բուժօգնություն էինք ցուցաբերել:



Հասկացա մի բան, որ կյանքում կան ավելի կարևոր արժեքներ, երբ կյանքի ու մահվան մեջտեղում ես, ամեն ինչին այլ աչքերով ես նայում: Կարող եմ ասել նաև, որ այլևս կյանքին նայում եմ այլ աչքերով և գնահատում ամեն րոպեն:

Անկախ ամեն ինչից իմ մեջ ամրացել է Հայրենասիրությունը: Ձեռք եմ բերել նոր ընկերներ, ինչի համար շատ ուրախ եմ:

Ինձ խոստացա, որ պետք է ապրեմ վայրկյանով և օրով, Աստծուց առաջ ընկնկել պետք չէ, դա միշտ ասել եմ:

Վիրավոր զինվորներին խոստանում էի երգել իրենց հարսանիքին, որպեսզի ոտքի կանգնեն, հավատացեք օգնում էր, ոտքի էին կանգնում: Մի քանիսի հետ անգամ հանդիպել եմ պատերազմից հետո ու ասել եմ՝ «շուտ ամուսնացեք, քանի չեմ ծերացել, որ երգեմ ձեր հարսանիքին»:

Այնտեղ ամեն վայրկյանը հիշվող էր: Մեր խումբը շատ հումորով էր: Լավ հիշում եմ բորշչ պետք է եփեինք ու կանաչի չկար, որոշեցինք ճաշարանի տնօրեն Նոնայի հետ գնալ ու իր սկեսուրի բակից կանաչի բերել, այն պահին, երբ դուրս եկանք ճաշարանի տարածքից, սկսեցին ռմբակոծել, ամբողջ ճանապարհին վախով գնացինք, ասում էի ինչ ամոթ է այսքան ժամանակ այստեղ եմ ոչինչ չեղավ ու բորշչի կանաչի բերելուց մի բան լինի:



Մի խոսքով կատակներ էինք փորձում անել նույնիսկ այդ լարված իրավիճակում: Այս ամենի հետ կապված երգ է գրվել, երաժշտության հեղինակ` Գուրո Գասպարյան, խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան:

Ուզում էի երգս նվիրված լիներ մեր հաղթանակին, բայց ցավոք սրտի այս ամենը շատ վատ ավարտ ունեցավ: Բայց ես սա ամենևին պարտություն չեմ համարում, մենք դեռ ետ կբերենք այն ամենն ինչ դավաճանվեց ու ծախվեց:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում