Աստղագուշակ` փետրվարի 12-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` փետրվարի 12-ի համար




Խոյ. 
Հենց դուք եք այսօր այն մարդը, ով ի վիճակի է անհավանական հերոսությունների և փառահեղ հաղթանակների: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:

Ցուլ. 
Սա այն օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:

Երկվորյակներ. 
Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:

Խեցգետին. 
Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ` ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը:
Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար` ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել: Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Առյուծ. 
Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է` մանր սխալները և անգամ` խոշոր վրիպումները անհետևանք են մնում:

Կույս. 
Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:

Կշեռք. 
Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ` մտերիմների հետ անձնական հարաբերությունները:
Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս` մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Կարիճ. 
Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր` ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:

Աղեղնավոր. 
Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց’ նման կերպ է պետք վարվել` հաջողության հասնելու համար:

Այծեղջյուր. 
Սովորական օր չէ` չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա` հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի:

Ջրհոս. 
Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները:

Ձկներ. 
Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: