Լրահոս

Աստղագուշակ՝ փետրվարի 15-ի համար




Խոյ: 
Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Ցուլ: 
Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահաղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի:

Երկվորյակ: 
Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ, կգոհացնի:

Խեցգետին: 
Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, հավատացեք, ձեր համատեղ աշխատանքը կրկին անգամ արգասաբեր կլինի:

Առյուծ: 
Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց խուսափել կհաջողվի միայն նրանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին:

Կույս: 
Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրակնացնեք ձեր բոլոր մտահաղացումները:

Կշեռք: 
Հաջողությունները հեշտությամբ չեն տրվում, սակայն, ջանքեր չխնայելու դեպքում, կստանաք այն ամենն, ինչ ուզում եք: Այսօր հնարավորություն կընձեռնվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կօգնեն մասնագիտության մեջ կայանալու,նաև ձեր եկամուտը մեծացնելու հարցերում:

Կարիճ: 
Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամենը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին:

Աղեղնավոր: 
Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ:

Այծեղջյուր: 
Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները, դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:

Ջրհոս: 
Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ հարազատներին: Վերջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ:

Ձկներ: 
Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը: Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: