Սիրային ֆիլմեր, որոնք պարտադիր պետք է դիտել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրային ֆիլմեր, որոնք պարտադիր պետք է դիտել




Ռոմանտիկ երեկոյի սցենարներից գրեթե ոչ մեկը չի անցնում առանց կինոյի։ Հետևաբար, սիրահարված զույգերը, որոնք սովոր չեն պլանավորել ամեն ինչ նախապես, չեն կարողանում ժամանակին գնել ցանկալի տեղերը վերջին շարքում։ Մի հուսահատվեք, երեկոն դեռ հնարավոր է փրկել, չէ որ հատուկ այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք ֆիլմերի ընտրանի, որոնք կարող են տնային պայմաններում ստեղծել կիսադատարկ կինոդահլիճի ռոմանտիկ մթնոլորտ։

Հետո/After


Տեսսան միշտ եղել է խելացի և պատասխանատու, բայց նրա մայրը, միևնույն է, միշտ անհանգստանում է, երբ աղջկան ուղարկում է քոլեջ: Աղջիկը երկար տարիներ հանդիպել է մի տղայի հետ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա ծանոթացավ Հարդրիդի հետ, ով գեղեցիկ ուսանող է, բայց ունի վատ համբավ: Աղմկոտ խնջույքի ժամանակ նրանք խաղում են «ճիշտ կամ գործողություն», և դա դառնում է շրջադարձային նրանց համար: Տեսսան ավելի ու ավելի է սիրահարվում առեղծվածային Հարդինին, բայց նա չի պասասխանում նրան փոխադարձությամբ: Բայց տղայի մութ անցյալը կարող է քանդել նրանց ոչ այդքան պինդ հարաբերությունները….

Դիտել ֆիլմը

Կնոջ բույրը/Scent of a Woman

Չարլի Սիմս անունով մի երիտասարդ տղա, որը հեղինակավոր դպրոցում ուսանող է, որոշում է աշխատել տոների ընթացքում: Նա աշխատանքի է տեղավորվում ընտանեկան զույգի մոտ՝ նրանց կույր ազգականին մասին հոգ տանելու համար՝ մինչև նրանք բացակայում են։ Այդ մարդը պաշտոնաթող գնդապետ է, ով ծառայության ժամանակ կորցրել է տեսողությունը։ Հենց որ գնդապետի հարազատները լքում են տունը, պարզվում է, որ նա մտադիր չէ հանգստյան օրերն անցկացնել վերանդայում, այլ ցանկանում է մեկնել Նյու Յորք, և ինչպես հարկն է այնտեղ հանգստանալ՝ ոչնչից չհրաժարվելով: Չարլիին ոչինչ չի մնում, քան գնալ նրա հետ։ Այդ ճամփորդությունը ընդմիշտ կփոխի այս երկու բոլորովին տարբեր մարդկանց կյանքը։

Դիտել ֆիլմը

Հիշողության օրագիր/The Notebook

Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով շփվում է սոցիալական տարբեր խավի մարդկանց հետ՝ Հյուսիսային Կարոլինայում: Նոյը և Էլլին անցկացրել են միասին անմոռանալի ամառ, մինչև նրանց չբաժանեցին՝ սկզբից ծնողները, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Դիտել ֆիլմը

Նյու Յորք, ես քեզ սիրում եմ/New York, I Love You

Ամերիկյան մելոդրամա Նյու Յորք, ես քեզ սիրում եմ (New York, I Love You), որը Էկրան Է բարձրացել 2008 թվականին, հայտնի դերասանուհիների ռեժիսորական դեբյուտը՝ Նատալի Պորտմանի եւ Սքարլեթ Յոհանսոնի: Նրանց կողմից ընտրվել է սիրո քաղաքը՝ Նյու Յորք(ինչպես նախկինում ընտրվել էր Փարիզը «Փարիզ Ես քեզ սիրում եմ» ֆիլմը նկարահանելու համար)։ Նոր կարճամետրաժ ֆիլմերը կապված են մարդկային զգացմունքների եւ հարաբերությունների ընդհանուր հավերժական թեմայի հետ: Այս յուրահատուկ կինեմատոգրաֆիական ալմանախում տասնմեկ նովել կա։ Այլ կերպ ասած, Նյու Յորքի ֆոնին տեղի են ունենում մի շարք տարբեր սիրային պատմություններ:

Դիտել ֆիլմը

Ավգուստ Ռաշ/August Rush

Սա շատ գեղեցիկ մի պատմություն է՝ հագեցած հեքիաթային էլեմենտներով, և դիտվում է մի շնչով: Որպեսզի թույլ տաք այս գեղարվեստական կինոնկարին թափանցել ձեր հոգու խորքը, խնդրեք ձեր ներքին քննադատին լռել ու աչք փակել սյուժեի ոչ իրատեսական հատվածների վրա, և փոխարենը վայելեք ֆիլմի հուզիչ սյուժեն և գեղեցիկ երաժշտությունը, որովհետև հենց վերջինս է, ըստ էության, ֆիլմի ամենակարևոր դերակատարը:

Դիտել ֆիլմը

Իմ ընկերը խենթ է/Silver Linings Playbook

Դպրոցի նախկին ուսուցիչ Փեթը, անցկացնելով հոգեբուժարանում ութ ամիս, վերադառնում է հայրական տուն։ Նա միայն մտածում է նախկին ընկերուհու հետ վերամիավորվելու մասին, ում իրավունք չունի մոտենալու՝ դատարանի որոշմամբ։ Բայց հանդիպումը էքսցենտրիկ աղջկա՝ Թիֆֆանիի հետ, հույս է արթնացնում Փեթի մեջ։

Դիտել ֆիլմը

Մեկ օր/One Day

Էմման՝ ռոմանտիկ աղջիկ է, սուր լեզու ունի և ցանկանում է փոխել աշխարհը դեպի լավը։ Դեքստերը՝ փլեյբոյ է, բախտի սիրելին և ցանկանում է, որ աշխարհը պատկանի իրեն։

Առաջին անգամ Էմը և Դեքսը հանդիպել են հուլիսի 15-ին՝ ավարտական երեկոյի ժամանակ, և միասին անցկացրել են ընդամենը մեկ օր։ Իսկ հետո եկավ գիշերը, և նրանք․․․որոշեցին մնալ ընկերներ։ Մենք կտեսնենք նրանց նույնը օրը մեկ, երկու տարի անց․․․Բայց որքա՞ն տարիներ պետք է անցնեն, որպեսզի նրանք հավատան իրենց սիրուն և հասկանան, թե ինչ նշանակություն է նրանց համար ունեցել այդ ՄԵԿ ՕՐԸ։

Դիտել ֆիլմը

Անբիծ մտքի հավերժական փայլը/Eternal Sunshine of the Spotless Mind

Ամաչկոտ և մելամաղձոտ Ջոելը ապրում է ոչ մի բանով չտարբերվող կյանքով։ Բայց մի անգամ՝ հասարակ աշխատանքային ուղղության փոխարեն, երիտասարդը նստում է էլեկտրոգնացք, և ուղևորվում է հակառակ ուղղությամբ՝ դեպի ծով։ Ավազե ափին, Ջոելը նկատում է մի աղջկա՝ վառ կապույտ մազերով։ Ետդարձի ճանապարհին նրանք էլեկտրոգնացքի վագոնում ծանոթանում են, և տղան հասկանում է, որ իր և Քլեմենտինայի միջև շատ ընդհանուր բաներ կան, կարծես թե նա ճանաչում է այս աղջկան։ Շուտով Ջոելը հասկանում է, որ նրանք իսկապես իրար ճանաչում են, ավելին, նրանք եղել են զույգեր։

Դիտել ֆիլմը

Աստղ է ծնվել/A Star Is Born

Քանթրի-երաժիշտ Ջեքսոն Մեյնը, ում կարիերան արագ անկում է ապրում, ծանոթանում է բոլորի համար անհայտ տաղանդավոր երգչուհու հետ` Էլլի անունով: Հերոսների միջև արթնանում է կրքոտ սիրավեպ: Ջեքը օգնում է Էլլիին հասնել հաջողության: Բայց որքան Էլլիի կարիերան սկսում է թափ հավաքել, այդքան դժվար է դառնում Ջեքին համակերպվել իր անկում ապրող հայտնիության հետ:

Դիտել ֆիլմը

Հ․Գ․ Ես սիրում եմ քեզ/P.S. I Love You

Նրանք ստեղծված են միմյանց համար, մեկ ամբողջի երկու կես, ովքեր ապրելով երկար և երջանիկ կյանք, կարող էին հանգիստ մահանալ միևնույն օրը։ Բայց ճակատագիրը այլ կերպ է վարվում, և աղջիկը մնում է այրի։ Բայց նույնիսկ մահվանից հետո, ամուսինը չի թողնում իր սիրելի կնոջը․ նախապես նա թողէլ է 7 ուղերձներ, որոնք պետք է օգնեն կնոջը վերապրել կորուստը։ Ամեն մեկը վերջանում է հետգրությամբ՝ «Ես սիրում եմ քեզ»։

Դիտել ֆիլմը

Լարի Քրաուն/Larry Crowne

Նավատորմից հեռանալուց հետո, Լարի Քրաունը աշխատել է որպես խոշոր ընկերության մենեջեր։ Նա լավ աշխատող էր, և այդ պատճառով բազմիցս դարձել է ամսվա լավագույն մենեջերը։ Բայց մի օր, չնայած նրա վաստակին, Լարիին ազատում են աշխատանքից՝ բարձրագույն կրթության բացակայության պատճառով։ Նման շրջադարձը, իհարկե, տխրեցնում է մեր հերոսին, սակայն նա չի հուսահատվում։ Աշխատավայրը վերադարձնելու համար տղամարդը բուհ է ընդունվում։ Այնտեղ դասերից մեկի ընթացքում Լարին ծանոթանում է իր դասախոսի՝ գեղեցկուհի Մերսեդես Թեյնոտի հետ, որին սիրահարվում է։ Նա սկսում է հոգ տանել իր սիրելի կնոջ համար, սակայն դա նրա մոտ չափազանց վատ է ստացվում։ Մեր հերոսուհին, թեև փորձում է ցույց չտալ, բայց համակրում է Լարիին, և նրան հասնելու համար նա պետք է պարզապես մի փոքր համարձակ ու համառ։

Դիտել ֆիլմը

Լա-Լա-Լենդ/La La Land

Սա սիրո պատմություն է երիտասարդ դերասանուհու, ով լսումների միջև ընդմիջումների ընթացքում սուրճ է մատուցում կայացած ֆիլմաստղերին, և մոլեռանդ ջազային երաժշտի մասին, ով ստիպված է վաստակել գավառական ակումբներում։ Բայց սիրահարների մասնագիտական հաջողությունները սկսում են սրել նրանց հարաբերությունները։

Դիտել ֆիլմը

Մինչ քեզ հանդիպելը/Me Before You

Լու Կլարկը գիտի, թե քանի քայլ է իր տնից մինչև ավտոբուսի կանգառ: Նա գիտի, որ իրեն շատ է դուր գալիս սրճարանում իր աշխատանքը և, ամենայն հավանականությամբ, որ նա չի սիրում իր ընկերոջը՝ Պատրիկին: Սակայն Լուն չգիտի, որ շուտով կկորցնի իր աշխատանքը և մոտ ապագայում իրեն մեծ ուժեր են պետք գալու, որպեսզի լուծի խնդիրները:

Ուիլ Թրեյնորը գիտի, որ իրեն ավտովթարի ենթարկած մոտոցիկլավարը զրկել իրեն ապրելու ցանկությունից: Եվ նա հստակ գիտի, թե ինչ է պետք անի, որպեսզի վերջ դնի այս ամենին: Սակայն նա չգիտի, որ Լուն շուտով կատաղի գույներով կներխուժի իր կյանք:
Նրանք երկուսն էլ անգամ չեն կասկածում, որ շուտով ընդմիշտ փոխելու են միմյանց կյանքերը:

Դիտել ֆիլմը

Աստղերն են մեղավոր/The Fault in Our Stars

Հեյզելը քաղցկեղով հիվանդ է: Չնայած նրան, որ հիվանդությունը ժամանակավորապես նահանջել է, աղջիկը չի զգում երջանկության գեթ նշույլ: Նա հաճախում է աջակցության խմբակ, որտեղ մի օր հանդիպում է Օգաստուս Ուոտերի հետ, և միանգամից սիրահարվում: Օգաստուսը և Հեյզելը մեկնում են կրքով և կյանքով լի ճանապարհորդության, որը կրկին անգամ ապացուցում է նրանց, որ կյանքի ողջ իմաստը կարելի է գտնել նրա ամեն հատվածում:

Դիտել ֆիլմը

Մալքոլմ և Մարի/Malcolm & Marie

Սա պատմություն է ռեժիսոր Մալքոլմի և նրա ընկերուհի Մարիի մասին, որոնք տուն են վերադառնում նրա ֆիլմի պրեմիերայից հետո: Զույգը անհամբերությամբ և հուզմունքով սպասում է կինոքննադատների առաջին արձագանքին, և աճող հուզական լարվածությունը վերածվում է հարաբերությունների մասին անկեղծ զրույցի, որը վերածվում է զգացմունքների ամրության իրական ստուգման:

Դիտել ֆիլմը