Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ կապ չունեն «Արցախ» ստեղծագործության հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ կապ չունեն «Արցախ» ստեղծագործության հետ



Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորինված վեճը: Փաստն այն է, որ ադրբեջանցի ամենախանդավառ երաժշտասերները փորձեցին այս ստեղծագործության հեղինակությունը վերագրել Ֆիկրատ Ամիրովին:


Երեք օր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ավարտեց այս շինծու վեճը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ամիրովը ոչ մի կապ չունի այս հայկական ստեղծագործության հետ»: