Աստղագուշակ` փետրվարի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` փետրվարի 17-ի համար




Խոյ: 
Ձեր առջև բարդ առաջադրանքներ մի դրեք: Հնարավոր է չկարողանաք դրանցից գլուխ հանել: Խնդիրներն առավել հեշտ կլուծվեն, եթե միայնակ չգործեք: Այսօր հաջողության կհասնեք, եթե ակտիվ համագործակցեք գործընկերների հետ:

Ցուլ: 
Այսօր հոգսերը շատ են: Առավել լարված օր է սպասվում նրանց համար, ովքեր աշխատում են բժշկության ոլորտում: Բոլոր հարցերում ապավինեք սեփական ուժերին, քանզի օգնություն այսօր դժվար թե ստանաք:

Երկվորյակ: 
Այսօր ձեզ համար շատ կարևոր է գործերում ինֆորմացիայի ճշմարտացիությունը: Գործընկերոջ կամ ղեկավարի հետ կարող են խնդիրներ ծագել, հնարավոր է լարված իրավիճակում հայտնվեք: Օրվա երկրորդ կեսին ֆինանսական կոնֆլիկտների հավանականությունը մեծ է:

Խեցգետին: 
Գործընկերների հետ հարաբերություններում զգալի լուրջ փոփոխություններ կլինեն: Պետք չե նյարդայնանալ միայն այն պատճառով, որ նրանք ում հետ համագործակցում եք, կթերանան աշխատանքում, կամ կհետաձգեն որոշ նախագծեր:

Առյուծ: 
Հրաշալի օր է մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն գործին անմնացորդ նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, այլ նաև անթերի արտաքին տեսքը: Հանգստություն պահպանելու դեպքում կհաղթահարեք բոլոր դժվարություները:

Կույս: 
Որոշ իրադարձություններ կստիպեն այլ տեսանկյունից նայել խնդիրներին, պարզաբանել գործընկերների հետ հարաբերությունները, կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Այսօր կհաջողվի ձերբազատվել այն բոլոր վախերից, որոնք սովորաբար հետ են պահել համարձակ քայլերից ու խանգարել են ձեզ:

Կշեռք: 
Հնարավորության դեպքում հետաձգեք բարդ և ձանձրալի գործերը: Կենսական ներուժը ցածր է , հոգնածություն կզգաք: Եթե պարտականություններից խուսափել, այնուամենայնիվ, չհաջողվի, ապա փորձեք աջակիցներ գտնել:

Կարիճ: 
Բարենպաստ օր է գործընկերների հետ ակտիվ համագործակցելու, բանակցություներ վարելու համար: Ձեր դրական տրամադրվածությունն այսօր շատ կարևոր է: Աստղեը խորհուրդ են տալիս խոստումներ չտալ, հնարավոր է դժվարանաք կատարել դրանք և անհարմար իրավիճակում հայտնվեք:

Աղեղնավոր: 
Այսօր հաջողությունը կժպտա նրանց, ովքեր հանգստություն կպահպանեն, կցուցաբերեն իրենց մասնագիտական հմտությունները: Էներգիայի մեծ հոսք կզգաք, սակայն կարիք չկա սեփական ուժերից վեր գործեր ձեռնարկել, հակառակ դեպքում կարող եք հիասթափություն ապրել:

Այծեղջյուր: 
Կենսական ներուժը բարձր է: Այսօր շատերը ձեր կարիքն ունեն, փորձեք ժամանակ գտնել և աջակցել մտերիմներին: Ձեր մտահաղացումներն ազդեցիկ մարդկանց հավանությանը կարժանանան: Ճիշտ կվարվեք, եթե ուշադրությունը կենտրոնացնեք ընթացիկ նախագծերի վրա, իսկ նոր գործերը փոքր-ինչ հետաձգեք:

Ջրհոս: 
Շտապողականությունն այսօր կարող է վնասել ձեզ: Մանրակրկիտ ստուգեք այն աշխատանքը, որը կատարում եք, քանի որ անուղղելի սխալ թույլ տալու հավանականությունը մեծ է: Կարևոր հարցերը քննարկեք օրվա առաջին կեսին:

Ձկներ: 
Այսօր չարժե լուրջ հարցերով զբաղվել, նոր նախագծեր քննարկել: Որոշ գործեր կարող եք հանձնարարել այն գործընկերներին, որոնց մասնագիտական պատրաստվածության հարցում կասկածներ չունեք: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեության համար: