Մարիամ Մելիքյանի երկրորդ դստեր լուսանկարները՝ 2-ամսական դառնալու առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիամ Մելիքյանի երկրորդ դստեր լուսանկարները՝ 2-ամսական դառնալու առթիվ




Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանի երկրորդ դուստրը՝ Ադելը, երկու ամսական է: Այդ առթիվ դերասանուհին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է փոքրիկի լուսանկարները:

Փոքրիկ Ադելը ծնվել է դեկտեմբերի 15-ին, Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամն ասել էր, որ երկրորդ դստեր անվան ընտրության հարցում իրեն օգնել է ավագ դուստրը՝ Կամիլան:

Դերասանուհին նաև պատմել էր, որ Ադելի խնամքի հարցում ամուսինը գիշերն է իրեն շատ օգնում, քանի որ աշխատում է և օրվա ընթացքում տանը չի լինում: Դերասանուհին նաև ասել էր, որ սկեսուրը նույնպես հաճախ է գալիս, օգնում, բայց, հիմնականում, միայնակ է խնամում երեխաներին: