Տղամարդն առեղծվածային վարակի պատճառով 32 կգ քաշ է կորցրել և մահացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տղամարդն առեղծվածային վարակի պատճառով 32 կգ քաշ է կորցրել և մահացել




Դեռ վերջերս Բալի տեղափոխված 41-ամյա ավստրալացի լուսանկարիչ և սերֆեր Բրեդ Մաստերս կշռում էր 90 կգ, զբաղվում էր սպորտով և առողջ էր: Սակայն, ամանորից առաջ տղամարդն սկսել է թոքաբորբի դեմ հակաբիոտիկներ խմել, իսկ հետո նկատել է ստորին ծնոտի տակ ընդլայնված ավշային հանգույցը:

Շուտով տղամարդու պարանոցը ուռել է, կարմրել, և հիվանդանոցում հայտնվելիս այն արդեն «ավելի մեծ էր, քան նրա գլուխը»: Բրեդը ենթարվել է երկու վիրահատության, որպեսզի ազատվի տարօրինակ վարակից, սակայն դրանք հաջողությամբ չեն ավարտվել: Լուսանկարչի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ և միացրել արհեստական շնչառության ապարատին: Տղամարդը կարճ ժամանակում կորցրել է 32 կգ քաշ:

Երրորդ վիրահատությունից հետո վարակը տարածվել է թոքերում և թոքաբորբը կրկին վերադարձել է, գրում է Daily Mailը: Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել Բրեդի կյանքը:

Նշվում է, որ նա ուներ կին և որդի: