Ահա, թե ովքեր են քաղաքականացված հայ հայտնիները /տեսանյութ, լուսանկարներ/ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ահա, թե ովքեր են քաղաքականացված հայ հայտնիները /տեսանյութ, լուսանկարներ/



Քաղաքականության թոհ ու բոհը իր հետքն է թողնում նաեւ շոու բիզնեի ներկայացուցիչների շրջանում: Ու ինչպես քաղաքականության, այնպես էլ, շոու բիզնեսում մարդիկ բաժանվում են երկու մասի: Իհարկե, հականալի է ու երկու կողմերն էլ որդեգրում են որտեղ հաց, այնտեղ էլ կաց սկզբունքը, բայց շատ ժամանակ իրենց ուղվածության պատճատով հիասթափեցնում են բազմաթիվ հետեւորդների: Հակառակ պատկերը եւս գրանցվում է, երբ երկրպագուն փոխում է քաղաքական ուղղվածությունը միայն այն պատճառով, որ իր համար «կուռք» դարձած հայտնին սատարում է մեկ այլ իշխանության: Հայկական շոու բիզնեսում մի քանի հայտնիներ աչքի են ընկնում իրենց քաղաքականացված լինելով :

Starnews.am -ը առանձնացրել է ավելի ակտիվ ու աչքի ընկնող հայ հայտնիներին, ովքեր բացի իրենց բուն գործունեությամբ զբաղվելը, անուղղակի կամ ուղղակի զբաղվում են նաև քաղաքականությամբ:

Դրանցից ամենամոլագարը դերասան Գնել Սարգսյանն է, ով կռապաշտի պես սատարում է մեր ներկայիս իշխանությանը: Հարբեցողի համբավ ձեռք բերած Գնելը ջանք ու եռանդ չխնայեց , որ իրեն նկատի ներկայիս իշխանությունն ու շոշափելի պատասխանի արժանեցնի : Դե իսկ շոշափելի պատախանը չուշացավ, Գնելը ընտրվեց ՔՊ-ի խորհրդի անդամ:


Մանոյին ու Սարգսին շատ հաճախ եմ անդրադառնում։ Նրանք հայրենիքի դավաճաններ են, եր ամենանեղ պահին թողեցին ու փախան Հայաստանից ․ փախան բառիս ամենաբուն իմաստով։ 2018-ին հրապարակից տուն չէին գնում ու ակտիվ հեղափոխության կոչեր անում։ Տպավորություն է, որ Սարգիսն ու իր ընտանիքը չհարմարվեցին քաղաքական ոչ մի փոփոխության։ Տարիներ առաջ նախկիններին էին քարկոծում, իսկ հիմա էլ ներկաներին։


Արամոն ու Էմման բառիս բուն իմաստով ատում են այն իշխանությանը, որն այսօր է ղեկավարում։ Արամոն շատ հաճախ ու շատ կտրուկ է արտահայտվում վարչապետի ու նրա թիմակիցների հասցեին։ Կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Արամոն ասել է, որ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում հավելելով, «Նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում. ասում են ՝ կլինի ընտրություն, հետո ասում են ՝ չի լինի։ Մի բանում եմ վստահ ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետեւ շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում »։


Օրեր առաջ պարզ դարձավ, որ հայտնի երգիչ Մհերն ուզում է քաղաքականություն մտնել։
«Հասկացա, որ կուսակցություն ստեղծելը միակ ճանապարհն է, որ կարողանամ իմ հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որ ունենամ մասնակցություն ազգի, երկրի ճակատագրի հարցում, եւ հասկացա, որ պետք է սա տեղի ունենա իմ կյանքում», - ասել է նա:

Իսկ Գարիկն ու Արամ MP3- ը սատարումեն ներկայիս իշխանություններին զուտ նրա համար, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք իրենց ընկերներն են։ Կարծում եմ այդքան էլ արդար չէ՝ զուտ ընկերության ու սեփական շահերի համար սատարել մի բանի, որն այդքան էլ քո սրտով չէ կամ եթե նույնսիկ սրտով է, ապա պարտավոր են դա անել բացահայտ. դա ավելի հարգի է: