Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում




Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:



Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդարում:

2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:

2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում: