«Պшտերազմից հետո ընտանիքս վերադարձավ Արցախի մեր գյուղ». երգիչ Վարդան Բադալյանի ուշագրավ պատմությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պшտերազմից հետո ընտանիքս վերադարձավ Արցախի մեր գյուղ». երգիչ Վարդան Բադալյանի ուշագրավ պատմությունը




Երգիչ Վարդան Բադալյանը մեր այն մշակութային հանրույթի ներկայացուցիչներից է, ով ակտիվորեն մասնակցել է արցախյան վերջին պшտերազմին։ Նա ծնունդով Արցախից է՝ Մահավուզ գյուղից։

Նա նախ ակտիվորեն մասնակցել է տարվող թիկունքային աշխատանքների կազմակերպման գործերով, ապա նաև անձամբ մեկնել է ճակատ՝ հայրենի գյուղը պաշտպանելու համար։



Նա մեծ դժվարությամբ է կարողացել ծնողներին և քույրիկին դուրս բերել Մահավուզից, որը հակառակորդի կողմից ենթարկվում էր պարբերական հրետակոծության։ Պատերազմի ավարտից հետո, հուրախություն շատերի, գյուղը չի մնացել հակառակորդի հսկողության ներքո։



Քանի որ գյուղը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո, իսկ Վարդանենց տունն անվնաս է մնացել, պատերազմի ավարտից հետո երգչի ծնողները գյուղ վերադառնալու և այնտեղ ապրել շարունակելու ցանկություն են հայտնել։

Վարդանի համար պшտերազմները նոր չեն․ նա տեսել է նաև արցախյան առաջին պшտերազմը։ Արցախցի երգիչը նշում է, որ ամեն դեպքում հարկ է պահել զգոնությունը, քանի որ ճանաչում է հակառակորդին։