Աստղագուշակ` փետրվարի 20-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ` փետրվարի 20-ի համար




Խոյ: 
Այսօր ձեզ ազատ ու անկախ կզգաք: Հեռանկարները, որոնց շուրջ մտածել էիք ավելի տեսանելի կդառնան: Երբեք մի մոռացեք, որ ներքին հոգևի ճակը շատ ավելի կարևոր է, քան որոշ հանգամանքներ:
Ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններին փորձեք այլ տեսանկյունից նայել: Հնարավոր է նոր բացահայտումներ անեք, հասկանաք մտերիմ մարդ կանց վարքագծի իրական դրդապատճառները, հոգեբանորեն վերլուծեք դրանք:

Ցուլ: 
Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կրթական համակարգում: Այսօր կարևոր է չծուլանալ և ակտիվ գործունեություն ծավալել: Կարող եք նոր գործընկերների ներգրավել, ամրապնդել դիրքերը և նորովի ներկայացնել ձեր աշխատանքը:
Անձնական կյանքում անախորժություններ չենլինի: Կարող եք նոր հարաբերություններ սկսել, ամուսնության առաջարկ անել, կենցաղային հարցերով զբաղվել:

Երկվորյակ: 
Այսօր գործնական մեծ ակտիվության ակնկալիք չունենաք: Անգամ ամենասովորական կենցաղային հարցերը ձանձրալի չեն թվա, եթե դրանցով զբաղվեք ոչ թե պարտադրված, այլ հաճույքով և գործի դնեք ձեր ստեղծագործական ներուժը: Այսօր փորձեք ավելի հարմարվող լինել:
Մտերիմների հետ ձեր տեսակետները չեն համընկնի, ինչը կհանգեցնի մի շարք տարաձայնությունների: Ընտանիքի անդորրը պահպանելու համար ստիպված կլինեք զիջումների գնալ:

Խեցգետին: 
Վստահեք ձեր ներքին ձայնին, եթե այսօր այն հուշում է ոչինչ չձեռնարկել, ապա հենց այդպես էլ վարվեք: Եթե հոգնածություն եք զգում, ապա ժամանակ հատկացրեք հանգստին: Կարևոր հարցերում չարժե միայնակ որոշումներ կայացնել: Ավելիլավ է դիմեք համապատասխան անձանց:
Մտերիմների հետ հարաբերությունները հանգիստ են և փոքր- ինչ միապաղաղ, ինչը ձանձրալի կթվա: Երեկոյան հնարավոր է անհասկանալի մտքեր ծագեն, կսկսեք ինքնաքննադատությամբ զբաղվել:

Առյուծ:
Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները:
Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը կարժանանաք, շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք:

Կույս: 
Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ու ժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:
Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Կշեռք: 
Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:
Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ: 
Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործելու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:
Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր, զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Աղեղնավոր: 
Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:
Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալիչեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Այծեղջյուր: 
Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:
Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ջրհոս: 
Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում:
Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Ձկներ: 
Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :
Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել սիրելի մարդու հետ: