«Մեր կյանքում հաճախ են դժվարություններ առաջանում»․ Անահիտ Սիմոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր կյանքում հաճախ են դժվարություններ առաջանում»․ Անահիտ Սիմոնյան




Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Մեր կյանքում հաճախ են դժվարություններ առաջանում: Անհնար է պատկերացնել կյանքն առանց դժվարությունների: Դրանք առաջանում են բոլորի մոտ և միշտ: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է դրանք ճիշտ ընկալել և գնահատել, որպեսզի այնուհետև մշակել դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ռազմավարություն:

Ես երբեք չեմ խուսափում դժվարություններից: Սովոր եմ հանդիպել, հաղթահարել և վերջնական արդյունքից հաճույք ստանալ, քանի որ դժվարություններն ինձ կոփում են, դարձնում ավելի ուժեղ և փորձառու: ⠀
Մի խուսափեք դժարություններից, միևնույնն է նորից են հայտնվելու, այնքան ժամանակ մինչև հաղթահարեք և անցնեք հաջորդին: Հիշեք, երբեք մեծ հաջողությունների չեք հասնի առանց մեծ դժվարությունների..․»,- գրել է նա։