«Ամուսինս 700 դոլար արժեցող հնդկական զգեստ է նվիրել». Սիլվի Բարկովան՝ հնդկական թանկ հագուստների, ոսկյա զարդերի, ամենաէժան և ամենաթանկ գնումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ամուսինս 700 դոլար արժեցող հնդկական զգեստ է նվիրել». Սիլվի Բարկովան՝ հնդկական թանկ հագուստների, ոսկյա զարդերի, ամենաէժան և ամենաթանկ գնումների մասին



Tert.am Life-ը գրում է.

այտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակվող դերասանուհի Սիլվի Բարկովային: Նրանից հետաքրքրվել ենք, թե հնդկական հանդերձանքը որքանով է տեղ գտել իր զգեստապահարանում։ Սիլվիի խոսքով՝ առօրյայում նախընտրում է հագնել հարմարավետ հագուստ, միշտ է այդպիսին եղել:

«Երբեք չեմ հասկացել գեղեցիկ երևալու համար անհարմար կոշիկներ, հագուստ ընտրող աղջիկներին: Ինձ համար տեսքն այնքան կարևոր չէ, որքան հարմարավետությունը, գուցե աղջկա համար այդպես սխա՞լ է, չգիտեմ: Ես էլ եմ բարձրակրունկներ սիրում, բայց հագնում եմ միայն շատ կարևոր առիթներին, քանի որ հարմար չեն: Առօրյայում նախընտրում եմ ցածր կամ սպորտային կոշիկներ»,– ասաց նա:

Անդրադառնալով զգեստապահարանին՝ Սիլվին նկատեց, որ իր մոտ գերակշռում են երկար, ծաղկավոր զգեստները: «Նախընտրում եմ երկարը, որովհետև դրանով շարժվելը, նստելն ավելի հարմար է: Իսկ ծաղկավոր զգեստներ շատ եմ սիրում, դրանք ինձ ձգում են: Սև, կարմիր ծաղիկներով զգեստս գնել եմ, երբ Հայաստանում էի, ընդամենը 20.000 դրամ էր, իսկ սևն ու սպիտակը 10.000 դրամ էր. երկուսն էլ գնել եմ հարևանուհուցս»,- ասաց նա և հավելեց, որ գունային հատուկ նախընտրություններ չունի, միայն նարնջագույնը տանել չի կարողանում, որովհետև իր կարծիքով՝ այդ գույնն ասելիք չունի, իրենը չէ:




Դերասանուհին պատմեց, որ հաճախ է գնումների գնում՝ ամսվա կտրվածքով 3-4 անգամ․ «Հատկապես, երբ վատ տրամադրություն եմ ունենում, գնում եմ շոփինգի և տրամադրությունս բարձրանում է: Օնլայն գնումների կողմնակից չեմ, ես պետք է տեսնեմ, փորձեմ հագուստը: Այստեղ մոլերից եմ գնումներ անում, որոնք Հայաստանի մոլերից ավելի լավն ու մեծ են: Աշխարհի բոլոր բրենդները կան, նույնիսկ այնպիսիք, որոնք Հայաստանում չկան, կարող ես ցանկացած ոճի հագուստ գտնել, ընտրությունը լայն է: Գնումների համար ամսական միջինը 400 դոլար եմ ծախսում, բայց լինում է ամիս, երբ ընդհանրապես ոչինչ չեմ գնում»:

Սիլվին ասաց, որ հնդկական հագուստներ ևս կրում է և վերհիշեց, որ առաջին անգամ հնդկական զգեստ հագել է 2016 թվականին, երբ այցելել էր Հնդկաստան՝ Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալ դամբարանը տեսնելու:

«Ամուսնությունից հետո զգեստապահարանումս հնդկական հագուստներ են ավելացել: Դրանք կամ ինքս եմ գնում, կամ ամուսինս և սկեսուրս են նվիրում: Հնդկական զգեստները շատ թանկ են, որովհետև դրանց մեծ մասը ձեռքի աշխատանք է: Ամուսինս 700 դոլար արժեցող հնդկական զգեստ է նվիրել, ամեն ինչ կտորից է կախված: Ունեմ սարի, որը սկեսուրս է նվիրել, չգիտեմ՝ որքան արժե, բայց հաստատ էժան չէ: Սարիներն էլ բավականին թանկ են, դրանց գները սկսում են 100.000 դրամից, կարող են արժենալ մինչև 15-20.000 դոլար: Ամեն քաղաքի կտոր ունի իր գինը, ես Մումբայում եմ ապրում, որտեղ կտորները բավականին թանկ են: Էժան գնումներս քիչ են, վերջերս 50 զեղչով մի զգեստ եմ գնել, որն արժեր 18. 000 դրամ, կանաչ զգեստս էլ բավականին մատչելի է, 30.000 դրամ արժե»,- ասաց Սիլվին:



Ըստ դերասանուհու՝ աքսեսուարների սիրահար չէ, նախընտրում է ոսկի: «Ավելի կոնկրետ՝ դեղին ոսկի եմ սիրում, Հնդկաստանում ոսկի շատ են սիրում, այն շատ մեծ արժեք ունի, թանկ է: Ամուսնական մատանիս ևս ոսկյա է, բայց շատ ծանր չէ, որովհետև ամեն օր կրում եմ, ուզում էի հարմար լինի: Իմ ոսկեղենն ամուսինս է նվիրում, լինում են նաև անառիթ նվերներ։ Գներին ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ հաստատ թանկ արժեն: Օրինակ, եթե Հայաստանում տվյալ ոսկին արժե 30.000 դրամ, Հնդկաստանում այն կարժենա 80.000 դրամ»,- ընդգծեց նա:

Սիլվիի մի քանի լուսանկարներում նրան կարելի է տեսնել ճակատին կարմիր նշանով: Խոսելով այդ մասին՝ դերասանուհին ասաց. «Ճակատիս կարմիր նշանը խորհրդանշում է, որ ամուսնացած կին եմ: Ամուսնության արարողության ժամանակ ամուսինը կարմիր նյութով այդպիսի կետ է դնում կնոջ ճակատին, որից հետո կինը կարող է միշտ դնել այն, որպեսզի մարդիկ իմանան՝ ամուսնացած է: Հնդկաստանում ամուսնական մատանուն այնքան էլ կարևորություն չեն տալիս, այդ նշանն են սիրում և վզնոց են կրում»:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում