Լրահոս

Ռոնալդինյոյի մայրը մահացել է կորոնավիրուսից




Կորոնավիրուսային հիվանդությունից 71 տարեկանում մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մայրը՝ Միգելինա Էլոի Դոս Սանտոսը, հաղորդում է Diario Ole-ն։

2020թ․ դեկտեմբերին էր Ռոնալդինոյն հայտնել, որ մայրը վարակվել է կորոնավիրուսով։ Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան պաշտոնապես ավարտել է 2018թ․ հունվարին։ Նրա վերջին ակումբը «Ֆլումինենսեն» էր։ Ռոնալդինյոն հանդես է եկել նաեւ «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Աթլետիկո Մինեյրոյում», «Կերետարոյում»։

Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 2002թ․ աշխարհի չեմպիոն։ Ռոնալդինյոն 2005 թվականին արժանացել է «Ոսկե գնդակի»։