Ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանի տատիկը նրան ուղարկում հավաբուն. զվարճալի տեսանյութ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանի տատիկը նրան ուղարկում հավաբուն. զվարճալի տեսանյութ




Մոսկվայում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստանում այցելել է իր տատիկին` Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Նա Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է տեղադրել` հայտնելով, որ տատն իրեն «տնական ձու հավաքելու» է ուղարկել։

«Տատիկի համար միևնույն է, որ դու հայտնի դիմահարդար ես։ Նա կրկին ինձ ուղարկեց տնական ձու հավաքելու, ինչպես մանկության տարիներին»,–տեսանյութին կից գրել է Ավետիսյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավետիսյանի տատիկը ժպիտով և ձեռքի լաթով սպիտում թոռանը հավաբուն մտնել ու ձու բերել։ Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը Հայաստան է ժամանել երեկ։ Նրա խոսքով՝ Երևանում իրեն հագեցած օրեր են սպասում։