Լրահոս

Աստղագուշակ փետրվարի 24-ի համար




Խոյ: 
Այսօր որոշ նախագծեր հաջողությամբ կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև նախնական պատրաստվածություն: Լրջորեն ուսումնասիրեք ամեն մի մանրուք, և նպատակին հասնելու ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելի կդառնան: Նպատակահարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար:

Ցուլ: 
Բարեհաջող օր է նրանց համար, ովքեր կապ ունեն ֆինանսական գործարքների, բիզնես նախագծերի, արտարժույթի շուկայի հետ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, շրջապատի աղմկոտ անցուդարձը կարող է շեղել ձեզ կարևոր գործերից, սակայն փորձեք ուշադրություն չդարձնել այդ ամենին և կենտրոնանալ:

Երկվորյակ: 
Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

Խեցգետին: 
Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

Առյուծ: 
Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար:

Կույս: 
Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել:

Կշեռք: 
Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Կարիճ: 
Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Աղեղնավոր: 
Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջապատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքները:
Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Այծեղջյուր: 
Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն:Հակառակորդները, կրկին անգամ, կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Ջրհոս: 
Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:

Ձկներ: 
Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք,՛հաջողությունը սպասեցնել չի տա: