Լրահոս

Նիագարայի ջրվեժը սառցակալել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժը սառել է՝ վերածվելով ձմեռային տեսարժան վայրի։ Այս մասին փոխանցում է Kp.ru-ն։

Սառած ջրվեժի լուսանկարներն արվել են Նյու Յորքում՝ -18 աստիճան ցրտի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Ջրային զանգվածի տեղում հսկայական սառցաբեկորներ են հայտնվել, իսկ օդը պատած մառախուղի ֆոնին տպավորիչ ծիածան է հայտնվել:

Նշվում է, որ վերջին անգամ ջրվեժի տարածքում այդքան շատ ձյուն և սառույց է եղել 2017 թվականի մարտին, երբ ձյան շերտի հաստությունը հասել էր 60 սմ-ի: