Ի՞նչպես ֆուտբոլիստ Պելեն դարձավ երգիչ Արմենի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչպես ֆուտբոլիստ Պելեն դարձավ երգիչ Արմենի



Օվկիանոսից այն կողմ բնակվող մեր հայրենակից երգիչ Արմեն Նազարյանը՝բեմական անունը Արմենի վերջին շրջանում մի քանի նոր երգեր թողարկեց: Սակայն Հայաստանում նրան ավելի շատ սկսեցին ճանաչել «Երևան» երգով։ Երգի ծնունդը բավականին հետաքրքիր է եղել։ «Մի օր զանգում եմ երգահան Ռիչարդ Մադլենյանի,ում հետ արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ, ասում եմ․«Ռի՛չ դու հաստատ դարակներումդ պահած լավ երգ կունենաս»: Ու Ռիչարդը որոշ ժամանակ անց ուղարկեց «Երևան» երգը։ Առաջին նոտաները լսելուց հետո հասկացա, որ սա իմ երգն է: Զանգեցի ասեցի․ «այ տաղանդ էս ի՞նչ ես գրել»:

 Խոսքերի համահեղինակ է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորել է Արա Թորոսյանը: «Մի գիշերվա մեջ ձայնագրվել եմ: Ու ձայնագրման պահից սկսած հստակ որոշել էի,որ այս երգը անպայման պետք է տեսահոլովակ ունենա»: 

Արդեն Երևանում նկարահանվեց տեսահոլովակը,ու պատրաստ էր թողարկման,բայց ինչպես ասում են այդ երգին մի այլ ճակատագիր էր սպասվում: 

 
 Արմենը 2009 թ-ին հանգամանքերի բերումով մեկնում է ԱՄՆ-ը ու սկսում է գործունեություն ծավալել այնտեղ: Արմենենց ընտանիքում երաժշտի պակաս չի զգացվել: Ծնողները երաժիշտ են,մորեղբայրը, պապիկը թառահար է եղել,իսկ տատիկը երգել է ժողովրդական ոճում,բայց յուրահատուկ կերպով կատարել է Սայաթ-Նովայի երգերը: Արմենն ասում է,որ երբ ընտրեց երգարվեստը ընտանիքի անդամների համար զարմանալի չէր: Սակայն նշում է,որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով: Ֆուտբոլային ասպարեզում բավական մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը «Պելե» էին ասում:
 «Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից,բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակում»,քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով իհարկե հասնում էր տարեկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե մենք չվճարեցինք»: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի պրոֆեսիոնալ պարով: Սակայն դժբախտ պատահարը վերջ է դնում նաև պարային կարիերային: «Մահացավ պարուսույցս ես շատ կոտրվեցի, որոշեցի այլևս չպարել»։ 


Որոշ դադարից հետո Արմենը սկսեց երգել,ու շատ պատահաբար ծանոթացավ Սամվել Ամիրաղյանի հետ,որն էլ դարձավ իր առաջին պրոդյուսերը: 2004 թ–ին աշխատում էր Armenian Music Center-ում, որպես մենեջեր,իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում: Ու երգիչ֊-երգչուհիները անընդհատ գնում գալիս էին մեր կենտրոն,քանի որ այդ տարիներին դա առաջիններից էր,որ նման գործունեություն էր ծավալում: «Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր,ասում էին թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում:Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանը ասել էր,որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելը լսեց ինձ ու սկսվեց մեր համագործակցությունը։ «Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանը,խոսքերինը Ավետ Բարսեղյանը: Երգն առաջին անգամ հնչեց Էրեբունի -Երևան տոնակատարության ժամանակ: Հետո արդեն տարբեր կողմերից հրավերներ էր ստանում։Համերգային բուռն գործունեություն սկսեց ծավալել, ձայնասկավառկի համար երգերը արդեն պատրաստ էին,բայց ինչ -֊ինչ խնդիրներ ի հայտ եկան ու համագործակցությունը դադարեց: «Կյանքումս այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից:Հումորով ասում եմ․«երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում:Բայց ես չեմ հիսաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն:Իսկ այն ինձ միայն խթան է տալիս առաջ շարժվելու համար»: 


Հայաստանից մեկնելուց հետո մոտ 4 տարի դադար էր տվել: Արմենն ասում է,որ սկզբնական շրջանում Ամերիկայի այսպես ասած հայկական շոու֊բիզնեսի շուկան բավականին տարբերվում էր Հայաստանից: «Հիմա եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ կասեմ․ «երկու տարբեր ֆիլմեր են,բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու- բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն երգի ընտրությունից սկսած՝ տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է,որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե՞ վատ,բայց դա է իրականությունը: Այս պահին երգիչը միաժամանակ աշխատում է մի քանի երգի վրա: Անցած տարի Արմենը գալիս է Երևան,երեք նոր երգի տեսահոլովակ նկարահանելու համար,բայց սկսվում է չարաբաստիկ պատերազմը։ ու բոլոր աշխատանքները դադարեցվում են։ Նա ինչպես այդ օրերին բոլորը լծվում է կամավորական աշխատանքի: Եվ պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադառնում է ԱՄՆ : «Հավատացեք օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չի ապրել բնականոն կյանքով,երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ,բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք,ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ,որոնք կունենան նաև տեսահոլովակներ»,-եզրափակեց մեր զրույցը Արմենը: