«Ամուսնություն չեմ պլանավորում». Ռոզի Ավետիսովա․ BRAVO.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ամուսնություն չեմ պլանավորում». Ռոզի Ավետիսովա․ BRAVO.am



BRAVO.am-ը գրում է․

Ռոզի Ավետիսովան «Սարի աղջիկը» հեռուստասերիալի դերասանական կազմում է: Դերասանուհու հետ խոսել ենք մարմնավորած կերպարի, հեռուստադիտողների արձագանքների եւ անձնականի մասին:

«Սերիալի նկարահանումներից բացի, այժմ զբաղված եմ «Սեր» ներկայացման մեջ: Մարտից նոր նախագծեր կունենամ, բայց դեռ չակերտները չեմ բացի. այդ մասին ավելի ուշ կպատմեմ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Ռոզին:

Խոսելով սերիալային կերպարի մասին՝ նա նշել է.«Իհարկե, հետաքրքիր է, բայց նմանություններ քիչ ունենք:): Նա ավելի հավասարակշռված է, ես ավելի՝ էքսցենտրիկ»:

Հետաքրքրվել ենք նաեւ անձնականի մասին.«Անձնական դաշտում նորություններ չունեմ, ամուսնություն չեմ պլանավորում»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում