«Իրական կյանքում էլ մեզ սիրավեպ են վերագրում». Նարինե Մկրտումյան․ BRAVO.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իրական կյանքում էլ մեզ սիրավեպ են վերագրում». Նարինե Մկրտումյան․ BRAVO.am



BRAVO.am-ը գրում

«Այ, այ, այ»՝ այսպես է կոչվում Նարինե Մկրտումյանի նոր երգը, որի հիման վրա երգչուհին տեսահոլովակ է նկարահանել: Նոր աշխատանքի մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Վահե Ալեքսանյան է, ով նաեւ գործիքավորումն է արել:

«Ներկայացնում ենք կորցրած սիրո պատմություն: Տեսահոլովակն էլ այնպես է նկարահանված, որ ամբողջ ընթացքում տղան կա աղջկա կյանքում, սակայն վերջում անհետանում է: «Ախ, ինչու չկաս, սիրելիս»՝ ասում է նա, իսկ թե խաբկանք է, թե հիշողություն, թողել ենք հանդիսատեսի հայեցողությանը: Կարող են վերագրել նրան, որ ընդհանրապես չկա, պատկերացնում է, կամ եղել է, այժմ չկա: Ներկայացվում է, որ ամենավատ խցում, ամենահին մահճակալի վրա, ամենահին լուսամփոփի տակ միակ լուսավոր կետը եղել է իրենց սերը, եւ իրենք իրար սիրել են»,-պատմել է Նարինեն:



Տեսահոլովակը նկարահանվել է Ծափաթաղ գյուղում.«Մեր ամառանոցն է, որտեղ անցել է իմ ամբողջ մանկությունը: Այնտեղի մեր ավտոտնակում ենք նկարել, որն ընտիր տաղավար դարձավ: Բոլոր ատրիբուտները՝ մահճակալ, լոգախցիկ, սեղան, ամեն ինչ գտել, սարքել եւ ձեւափոխել է իմ ամուսինը՝ Արթուրը: Եթե նա չլիներ, մենք ոչինչ չէինք ունենա»:

Երգչուհին խոստովանել է, որ իրեն եւ Հայկ Հովհաննիսյանին իրական կյանքում սիրավեպ են վերագրում.«Հաճախ են գրում այդ մասին, բայց դե, սերիալի ավարտից հետո դերասանը մեկ ուրիշի հետ է նկարահանվում, եւ հասկանում են, որ ընդամենն իր դերն էր խաղում: 2020-ին շատ կորուստներ ենք ունեցել, ինչպես Հայկն է ասում, ես էլ նույնը կասեմ, որ ինքը իմ 2020-ի ձեռքբերումն է: Այս ասպարեզում շատ դժվար է հավատարիմ ընկեր գտնել, որ լինի գործընկեր, ընկեր, ուրախանա քո հաջողություններով»:



Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է գարնան սկզբին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում