Լրահոս

Լրատվամիջոցները պարզել են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները




Մի քանի իրադարձություններ են ընկել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության հիմքում: Այս մասին հայտնում է US Weekly ամսագիրը ՝ հղում կատարելով ռեալիթի շոուի աստղի շրջապատին:

Ամսագրի զրուցակցի խոսքով՝ առաջին լուրջ բախումը աստղերի միջև եղել է 2018-ին, իսկ «կարմիր գիծն» ամուսիններն անցել են երկու տարի անց:

Այսպիսով, Քիմի և Քանյեի ամուսնության շրջադարձային պահը երաժշտի կողմից հարցազրույցում արված հայտարարությունն էր, որ ստրկությունը երկրի սևամորթ բնակչության ընտրությունն է:

Ինչպես նշում է ինսայդերը, Ուեսթի խոսքերը վրդովեցրել են հասարակությանը և շատ նեղացրել Քարդաշյանին: Զույգին երկար ժամանակ է անհրաժեշտ եղել, որպեսզի դեպքը մոռացվի, բայց երբ Քանյեն խոստովանել է, որ 2020-ի հուլիսին նա խնդրել է Քիմին ընդհատել հղիությունն՝ իմանալով, որ նա սպասում է իրենց դստերը՝ Նորթին. դա «բեկումնային պահ է եղել» նրանց ամուսնության մեջ:

Սկանդալային հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի թեկնածու Ուեսթը գրել է մի շարք թվիթեր, որում նա մեղադրել է կնոջը՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ:

«Դրանից հետո Քիմի համար հետադարձ չեղավ: Նա կարող էր մի կողմ թողնել հասարակությանն ուղղված նրա ցնցող հայտարարությունները, բայց չէր կարող անտեսել այն փաստը, որ նա հիշատակել է երեխաներին: Նրա կարծիքով, դա անընդունելի էր, և վախենում էր, որ ինչ-որ օր Նորթը կկարդար այդ մասին», – ավելացրել է աստղի շրջապատում գտնվող աղբյուրը: