Տաթև Սարգսյանի 29-ամյակը, հուզմունքն ու մեծ կորուստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տաթև Սարգսյանի 29-ամյակը, հուզմունքն ու մեծ կորուստը



 Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Տաթև Սարգսյանը փետրվարի 22-ին դարձավ 29 տարեկան։ Տաթևն ամեն տարի հատուկ երեկույթ էր կազմակերպում տարեդարձի առթիվ։ Այս տարի առաջին անգամ զերծ է մնացել խնջույքից, քանի որ նախորդ տարի կորցրել է հայրիկին։ Օրվա մանրամասների և կյանքի այս փուլի մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին, ինչպես նաև տրամադրել է նոր ֆոտոշարքը։

«Հորս կորստից հետո շատ բաներ այլևս առաջվանը չեն, ծննդյանս տարեդարձը նշելով կամ չնշելով ցավս չեմ ավելացնում կամ պակասեցնում, ուղղակի անկարևոր էր. աչքիդ չի գալիս այն, ինչին ժամանակ առաջ ժամանակ էիր նվիրում։ Ինձ պետք էր միայն գնալ իր մոտ, դա էլ արեցի, թեթևացա։ Ինչ իմանայի, որ մեկ տարի առաջ վերջին անգամ է ինձ շնորհավորում և խնդրում երջանիկ լինել։ Ես երբեք չեմ համակերպվի կորստին, նշես ծնունդ, թե չնշես, շամպայնի բաժակը ձեռքիդ, թե տանը մենակ, միևնույն է, կիսատ ես, օր էր անցավ, գնաց»,-ասաց Տաթևը։



Մինչև հոր կորուստը դերասանուհին, խոսելով 28-ամյակի սկզբի մասին, այն բնորոշել էր որպես հիասթափություն։ Անցնող տարին նրա համար բարդ է եղել։

Տաթևը պատմեց, որ օրն անցկացրել է տանը` ընտանիքի հետ ընթրելով, որոշել է այդքանով եզրափակվել, սակայն ընկերուհին թույլ չի տվել. «Նա ինձ հրավիրեց սրճարան, երկուսով անցկացրեցինք երեկոն։ Նախորդ օրը, երբ 28-ս էի ճանապարհում մի լավ հուզվել էի, աշխարհի բոլոր տխուր երգերից հետո, ինչպես կանոնավոր ընկերուհի, զանգահարեցի նրան՝ սկսելով նրանից, թե որքան ուրախ եմ, որ նա կա, բնականաբար, միասին մի լավ լացեցինք։ Եթե դու չունես մեկին, ում հետ լիարժեք թափանցիկ ես, ում հետ կարող ես արտասվել (ինչը, ըստ իս, աշխարհի ամենադժվար բանն է, քանզի հոգու լեզուն է), ապա չգիտեմ ՝ ի՞նչ կարելի է ասել նման մարդու մասին՝ այդպիսիք վտանգավոր են:)»։



Դերասանուհին մոտենում է 30-ին։ Տարեցտարի ավելացող թվերին նա փիլիսոփայորեն է մոտենում։

Ըստ Տաթևի` կյանքի ամենամեծ ձեռքբերումն է հասկանալ, որ քեզ տրված կյանքը, լույս աշխարհ գալդ պարգև է. «Դու նույնիսկ չգիտես, թե ինչի համար ես դրան արժանացել, դու պարզապես կաս, պետք է շնորհակալ լինել ամեն օրվան, ամեն օրդ նվեր է, բայց մենք ամեն օր սպասում ենք հատուկ բաների։ Անկեղծ լինեմ՝ այդ թվում նաև ես, այնինչ կյանքը վաղուց սկսվել է»։

Այս շրջանում Տաթևը կենտրոնացել է իր բիզնեսի վրա, որի հետ էլ կապված է նրա ամենամեծ երազանքը։

«Ամենամեծ երազանքս է դարձել, որպեսզի հորս անունով, ի պատիվ նրան նոր գաղափարս` բիզնեսի տեսքով ունենա վերելք։ Այդ գաղափարին, ինչպես հորս հաղթանդամ կերպարին, համապատասխանում է միայն հաջողությունն ու վերելքը։ Երկու ամիս աշխատելով` լսում եմ միայն դրական արձագանքներ, դժվար է մենակ աշխատել, բայց ոչ մի դժվարության դեմ չեմ նահանջի, ապագայում պիտի ընդլայնեմ բիզնեսս։ Թող կատարվեն բոլոր երազանքները, որոնք խորը պատճառներ ունեն»,- եզրափակեց նա։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում