Աննա Դովլաթյանի խոստովանությունն իր 31-ամյակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Դովլաթյանի խոստովանությունն իր 31-ամյակին




Դերասանուհի Աննա Դովլաթյանն փետրվարի 24-ին դարձավ 31 տարեկան, ինչի առթիվ ամուսինը` դերասան Դավիթ Աղաջանյանը, Ինստագրամի իր էջում գրել էր. «Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ: Միշտ ժպտա»։

Իր հերթին Աննան մեծ ծաղկեփնջով լուսանկար է հրապարակել և գրառում արել իր հույզերի մասին։

«Այսօր իմ ծննդյան օրն է և ինչքան ուրախ, այնքան էլ տխուր եմ... ինչքան ուժեղ, կրկնակի թույլ եմ... Այս տարին ինձ հասունացրեց 10 տարով, բայց նույնիսկ չապրելով։ Սովորեցրեց ուժեղ լինել, միևնույն ժամանակ, կոտրեց։ Այս տարին իմ կյանքի ամենածանր ու դժվար տարին էր։ Իմ ամենամեծ նվերը ու ձեռքբերումը աղջկաս՝ իմ Կարինայի լույս աշխարհ գալն էր, որն ուժ տվեց անցնել այս սարսափելի շրջանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ամեն մի բարի խոսքի ու մաղթանքի համար՝ ուղղված ընտանիքիս։ Անկախ նրանից` տո՞ն է, թե` ոչ, ես եմ ուզում ձեզնից յուրաքանչյուրին ցանկանալ անսահման երջանկություն, խաղաղություն, թող Աստված օրհնի ձեր սիրտը, միտքը, ընտանիքը։ Բարությունն ու խաղաղությունը թող իշխի բոլորիդ տներում։ Սիրում եմ ձեզ անսահման և շնորհակալ եմ անչափ, որ միշտ ինձ ուղեկցում եք ձեր բարի և ջերմ մաղթանքներով։ Ու ամենակարևորը, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես պարգևել ու, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ ասել, ՄԱՄ»,- գրել է նա։