Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից




Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Դուբայում է, որտեղից արաբական ոճի դիմահարդարմամբ և հագուստով նոր լուսանկարներ է հրապարակել:

Նա նաև տեսանյութ է հրապարակել անապատից, որին կից գրել է. «2018 թվականին ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով: Ասացի և արեցի»: Նշենք, որ ամիսներ առաջ դիմահարդարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել՝ ազատվելով ավելորդ քաշից:

Գոհարն այս շրջանում տարբեր երկրներ է այցելում քրոջ՝ Նունեի հետ: Նրանք գնում են և ցույց տալիս այն աղջիկներին, ովքեր սովորել են Գոհարի ստուդիայում և արդեն կայացած դիմահարդարներ են: Այդպիսի այցերից մեկով Գոհարն օրերս Հայաստանում էր և խոստացավ դպրոց կառուցել իր հայրենի գյուղում՝ Լիճքում: