Կիևի մրցաշար․ Հայ ըմբիշի փայլուն հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ /Տեսանյութ, այլ արդյունքներ/ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կիևի մրցաշար․ Հայ ըմբիշի փայլուն հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ /Տեսանյութ, այլ արդյունքներ/




Կիևում անցկացվող ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարում ընթանում է մրցումային երկրորդ օրը։

Մեկնարկային գոտեմարտում Սլավիկ Գալստյանը տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ 1/8-ում Գալստյանը գեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի ըմբիշի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Կարեն Ասլանյանը։ Ասլանյանը որակավորման փուլում 7։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի ըմբիշին, իսկ 1/8-ում առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։


Քառորդ եզրափակչում իր տեղն ապահովել է նաև Դավիթ Օվասապյանը, որը 5։2 հաշվով հաղթել է 1/8 եզրափակչում։

Արման Անդրեասյանը 3։1 հաշվով հաղթեց սփոփիչ գոտեմարտում։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը կպայքարի բորնզե մեդալի համար։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը նույնպես հաղթանակով է մեկնարկել։

79 կգ քաշային Արման Ավագյանը շատ լարված պայքարում 2։1 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցին մեկնարկային գոտեմարտում։ Արդեն 1/8-ում Ավագյանը՝ շատ սկզբունքային գոտեմարտում, հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։



Ռազմիկ Պապիկյանը 1/8 եզրափակչի վերջին վայրկյաններին պարտվել է գերմանացի ըմբիշին 
2։3 հաշվով։

Վարուժան Գրիգորյանն էլ պարտվել է վրացի ըմբիշին 1։3 հաշվով։


Նյութի աղբյուրը այստեղ ։