«Լևոն Արոնյանի հեռացումը, սիրելիի ֆոտոշարքը, Հայկ Պետրոսյանի սիրառատ պարը, Գոհար Ավետիսյանի երևանյան առօրյան, հայ աստղերի քաղաքական գրառումները». աստղային շաբաթվա ամփոփում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լևոն Արոնյանի հեռացումը, սիրելիի ֆոտոշարքը, Հայկ Պետրոսյանի սիրառատ պարը, Գոհար Ավետիսյանի երևանյան առօրյան, հայ աստղերի քաղաքական գրառումները». աստղային շաբաթվա ամփոփում




Starnews.am-ը գրում է.

Փաստ է, որ այս պահին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների ֆոնին պետք է անհետաքրքիր կամ «սառած» լիներ աստղային կյանքը, բայց արի ու տես, որ մեր աստղերը զուր ժամանակ չեն կորցնում ու իրենց քայլեով փորձում են դառնալ օրվա լրահոսի մի փոքր մասնիկը:
Starnews.am-ը ողջ շաբաթ հետևել և ձեր դատին է ներկայացրել աստղերի շաբաթվա առօրյայից որոշակի հատվածներ: Այս պահին փորձենք ամփոփել անցնող շաբաթը ու հակիրճ ներկայացնել շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները:

Հայ աստղերը լինելով ՀՀ քաղաքացի, իհարկե, ոչ մի կերպ անտարբեր չեն կարողանում անցնել քաղաքական անցուդարձի կողքով:

Հայ հայտնիներից Արամոն, Արտյոմ Մարկոսյանը, Մհեր Արմենիան և այլոք շաբաթվա ընթացքում իրենց կարծիքներն են հայտնել ներքաղաքական իրավիճակի մասին: 

Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց Ռուսաստանից մենք բացի լավ զենքերից, մեկ-մեկ էլ Հայաստանում դիմավորում ենք մեր հայտնի ու սիրված լավ հայրենակիցներին: Այս անգամ մեզ հյուր էր եկել հայտնի դիմահարդար ու, իհարկե, թեժ անձնական կյանքի տիրուհի Գոհար Ավետիսյանը: Նա այցելել էր այն հանրակացարանը, որտեղ ապրել են իր ծնողները և խոստացել էր իրենց գյուղում ներդրումներ իրականացնել:

Տեսանյութում կարող եք ծանոթանալ Գոհարի երևանյան առօրյայի մասին:

 
 Մենք բացահայտել ենք, թե ովքեր են մեր շոուբիզնմեսի ամենահայտնի ռեստորանային երգիչները ու, ամենակարևորը, ով ինչքան գումար է ուզում երգելու համար:

 
 Այս շաբաթվա ամենատխուր լուրն էլ այն է, որ մեր գրոսմաստեր, մեր հայրենակից, մեր պարծանք Լևոն Արոնյանը այլևս չի ներկայանալու մեր դրոշի ներքո: Նա տեղափոխվում է ԱՄՆ և հանդես է գալու նրանց հավականի կազմում: Հիրավի, սա մեծ կորուստ է մեր համար, բայց միևնույն է հաջողություն ենք մաղթւոմ մեր պարծանքին: Վստահ ենք, որ նա դեռ շատ երկրներում ու շատ բեմերում է բարձրաձայնելու մեր երկրի անունը:

Որպեսզի տխուր աուրան մի թեթև փարատենք, առաջարկում ենք ձեզ դիտել տեսանյութ այն մասին, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Լևոնի սիրելին իր ինստագրամում:

 
 Սիրուց խոսելիս չենք կարող խոսել այս շաբաթվա նոր սիրային նորության մասին: Հայկ Պետրոսյանը, ով վերջերս Իննայի նշանածն էր, այժմ արդեն այլ ընկերուհի ունի և բացահայտել է նրան: Չմոռանանք հիշեցնել, որ Ինան էլ, ով վերջերս Հայկի նշանածն էր այժմ Զիրոյանին է սիրում: Այս ամենում ամենազարմանալին այն է, թե նրանք ինչպես են կարողանում միշտ նույն սիրահարված հայացքով լինել:
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում