«Ոսկե Գլոբուս 2021»-ի ամենաոճային աստղերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե Գլոբուս 2021»-ի ամենաոճային աստղերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում



Նախօրեին տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի հանձնման 78-րդ արարողությունը։ Հաղորդավարներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը մրցանակաբաշխությունը վարել են ԱՄՆ-ի տարբեր ծայրերից՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի բեմերից, գրում է Daily Mail-ը։

Թեև կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կայացել է կիսավիրտուալ ձևաչափով, որոշ աստղեր, այդ թվում՝ դերասանուհիներ Սալմա Հայեքը, Մարգո Ռոբին, Ռենե Զելվեգերը և Գալ Գադոտը, Հոլիվուդի ամենամեծ երեկոներից մեկին անձամբ են ներկայացել և լուսանկարվել կարմիր գորգի վրա, իսկ մյուսները միջոցառմանը հետևել են տնից՝ ցուցադրելով իրենց տոնական զգոստներն ու դիմահարդարումը։

54-ամյա դերասանուհի Սալման Հայեքը փայլել է Alexander McQueen նորաձևության տան զգեստով, որին կինոաստղն ավելացրել է Harry Winston բրենդի ադամանդե ճարմանդ, ինչպես նաև կրել է 9,58 կարատանոց ադամանդե ականջօղեր, 69,43 կարատանոց ադամանդե ապարանջան և ադամանդե մատանի։



Ավստրալացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին կրել է սևուսպիտակ նախշերով զգեստ։ Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է Chanel նորաձևության տան գոտիով և պայուսակով, ինչպես նաև կրել է ադամանդե ականջօղեր։



35-ամյա դերասանուհի Գալ Գադոտը միջոցառմանը ներկայացել է սպիտակ զգեստով։ «Հրաշք կինը» ֆիլմի աստղը կրել է երկար կախազարդ և եղել է կարմիր շրթներկով։



Հոլիվուդի աստղ Ռենե Զելվեգերը կրել է դասական սև զգեստ և նույներանգ կոշիկներ։ 51-ամյա դերասանուհին ներկայացրել է թեթև դիմահարդարմամբ։



Ստորև ներկայացնում ենք երեկոյի մյուս աստղերի լուսանկարները։

Քեթրին Զետա-Ջոնս



Ամանդա Սեյֆրիդ



Ռեջինա Քինգ



Քեյթ Հադսոն



Էլ Ֆանինգ