Հայտնի են այն երկրները, որոնք ամբողջովին բաց են զբոսաշրջիկների համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են այն երկրները, որոնք ամբողջովին բաց են զբոսաշրջիկների համար



Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) մարտի 8-ին հրապարակել է զեկույց ամբողջ աշխարհում ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ: UNWTO-ի համաձայն` հինգ երկրներ լիովին բաց են զբոսաշրջիկների համար՝ Ալբանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Կոստա Ռիկա, Հյուսիսային Մակեդոնիա և Տանզանիա: Դրանք կազմում են ընդհանուր զբոսաշրջային ուղղությունների միայն 2%-ը: Փետրվարի սկզբի դրությամբ աշխարհի բոլոր զբոսաշրջային ուղղությունների 32%-ը (69) ամբողջովին փակ է մնացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, իսկ 34%-ը` մասամբ փակված (73 ուղղություններ): 

Ընդհանուր առմամբ՝ վերլուծվել է ճանապարհորդության 217 սահմանափակում: Ինչպես ընդգծել է UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ երկրները պետք է աստիճանաբար վերականգնեն զբոսաշրջության արդյունաբերությունը, քանի որ սահմանափակումները COVID-19-ի հետ կապված խնդիրը միայն մասամբ են լուծում: